Պետդումայում ռուս խաղաղապահների առաքելությունն անվանել են «լիովին կատարված»
Հայկական ՄամուլՌուսական խաղաղապահ զորախմբի առաքելությունը Լեռնային Ղարաբաղում կարելի է համարել լիովին կատարված, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Ժուրավլյովը («Ռոդինա» կուսակցություն):
«Քաղաքացիական բնակչությանը հաջողվել է փրկել, նրանց օգնել են տարհանման, բուժման ժամանակ, և այժմ առաքելությունը կարելի է համարել ամբողջությամբ ավարտված, ինչը նշանակում է, որ ժամանակն է, որ մեր զինվորականները վերադառնան տուն», - ասել է Ժուրավլյովը:
Պատգամավորը նշել է, որ խաղաղապահներն այլեւս պետք չեն, քանի որ Լեռնային Ղարաբաղում պատերազմող կողմեր չկան, և «ոչ ոք չի վիճում այն փաստի հետ, որ Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին»։ «Ռուսական կոնտինգենտը անհրաժեշտ էր այնտեղ, քանի դեռ հակամարտությունը շարունակվում էր, և կարևոր դեր խաղաց, որպեսզի 2023 թվականին այնտեղ լայնածավալ արյունահեղություն տեղի չունենա՝ կանգնած լինելով պատերազմող բանակների միջև»,- ասել է նա։