ՊՍԺ-ն և Դորտմունդի «Բորուսիա»-ն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում են
Հայկական ՄամուլՖուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին մասնակիցները ՊՍԺ-ն ու Դորտմունդի «Բորուսիա»-ն են:
Քառորդ եզրափակչի պատասխան խաղում ֆրանսիական ՊՍԺ-ն հյուրընկալելով «Բարսելոնա»-ին` առավելության հասավ 4:1 հաշվով: Թիմերի նախորդ հանդիպումն ավարտվել էր «Բարսելոնա»-ի հաղթանակով 3:2 հաշվով: ՊՍԺ-ն կշարունակի պայքարը Չեմպիոնների լիգայում:
Օրվա մյուս խաղում Դորտմունդի «Բորուսիա»-ն տանը հաղթեց Մադրիդի «Ատլետիկո»-ին 4:2 հաշվով: Նախորդ հանդիպմանը «Ատլետիկո»-ն հաղթել էր 1:2 հաշվով: Դորտմունդյան թիմը ևս ՉԼ կիսաեզրափակչում է:
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի մյուս խաղերը կկայանան ապրիլի 17-ին: «Մանչեսթեր Սիթի»-ն կընդունի «Ռեալ»-ին (առաջին խաղ` 3:3), իսկ «Բավարիա»-ն կմրցի «Արսենալ»-ի հետ (առաջին խաղ` 2:2):