ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց ցեղասպանության ենթարկված բոլոր ժողովուրդների զոհերի հիշատակը
Հայկական Մամուլ
Հայաստանի ազգային ժողովը մեկ րոպե լռությամբ հարգեց ցեղասպանության ենթարկված բոլոր ժողովուրդների զոհերի հիշատակը:
Օգոստոսի 3-ը որպես 2014 թվականի Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու վերաբերյալ նախագծի քննարկման շրջանակում «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն առաջարկեց ևս մեկ անգամ գլուխ խոնարհել ցեղասպանության ենթարկված հայ, եզդի, հույն և ասորի ժողովուրդների համար, հոտնկայս հարգել:
Նիստը նախագահող ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը միացավ առաջարկին՝ առաջարկելով մեկ րոպե լռությամբ հարգել բոլոր ցեղասպանված ժողովուրդների հիշատակը:
Նիստին ներկա է նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)