Նովոսիբիրսկի մարզում միգրանտներին արգելվել է տաքսի վարել
Հայկական ՄամուլՆովոսիբիրսկի մարզում 2024 թվականի համար արգելք է սահմանվել օտարերկրյա քաղաքացիներին տաքսի վարելու, խմիչքների և ծխախոտի արտադրանքի մանրածախ վաճառքի համար աշխատանքի ընդունելու համար։ Մարզի նահանգապետ Անդրեյ Տրավնիկովի համապատասխան հրամանագիրը հրապարակվել է մարզային կառավարության կայքում։
«2024 թվականի համար արգելք սահմանել Նովոսիբիրսկի մարզում գործող ձեռնարկատիրական սուբյեկտների կողմից արտոնագրերի հիման վրա աշխատանքային գործունեությամբ զբաղվող օտարերկրյա քաղաքացիների աշխատանքի հետևյալ տնտեսական գործունեության տեսակներով», - ասվում է փաստաթղթում։
Օտարերկրացիները չեն կարողանա աշխատել մասնագիտացված խանութներում խմիչքների և ծխախոտի արտադրանքի մանրածախ առևտրում կամ տաքսի վարել։
Գործատուները երկամսյա ժամկետում պետք է համապատասխանեցնեն իրենց կողմից ընդունված օտարերկրյա աշխատողների թիվը։