Իրանը մտադիր չէ շարունակել գործողությունն Իսրայելի դեմ. Իրանի Գլխավոր շտաբի պետ
Հայկական ՄամուլԻրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաքերին հայտարարել է, որ Իրանը մտադիր չէ շարունակել գործողությունն Իսրայելի դեմ, գործողությունն ավարտված է համարում։
«Գործողությունն իրականացվել է, քանի որ սիոնիստական ռեժիմը հատել է Իրանի կարմիր գիծը, և դա անընդունելի է»,- ասել է Բաքերին, հաղորդում է իրանական Irna գործակալությունը։
«Սիոնիստական ռեժիմի՝ Դամասկոսում Իրանի հյուպատոսությունը թիրախավորելու և Սիրիայի կառավարության հրավերով այդ երկրում ներկա իրանցի իրավախորհրդատուներին նահատակելու արարքը կարմիր գծերի հատում էր, որը բոլոր երկրները, բացառությամբ սիոնիստական ռեժիմի երկու-երեք կողմնակիցների, դատապարտել են»,- ասել է նա։
Շաբաթ – լույս կիրակի գիշերը Իրանը թևավոր և բալիստիկ հրթիռներով ու ԱԹՍ-ներով խոշոր հարձակում է ձեռնարկել Իսրայելի դեմ։ Իսրայելական կողմը պնդում է, որ խոցել է հրթիռների և անօդաչուների մեծ մասը։