Կառուցվելիք «Աստղային պուրակը» կանվանակոչվի «Նռան գույնը» ֆիլմի անունով. «Փաստ»
Հայկական Մամուլ«Փաստ» օրաթերթը գրում է.
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել կառավարության 2005 թ.-ի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման մեջ: Մասնավորաբար, առաջարկվում է Երևանի Կինոյի տան դիմացի հրապարակի՝ կառուցվող «Աստղային պուրակը» կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի անունով անվանակոչել:
Նշվում է, որ մշակութային ստեղծագործությունների անվանումներով փողոցների անվանափոխումը կարող է լինել քիչ հայտնի կամ չգնահատված մշակութային օբյեկտների վրա ուշադրություն հրավիրելու միջոց: Սա կարող է օգնել մշակութային ստեղծագործությունների հանրահռչակման հարցում տեղի բնակիչների և զբոսաշրջիկների շրջանում:
Քաղաքի բնակիչներն ավելի լավ իրազեկված կլինեն իրենց մշակութային ժառանգության և պատմության մասին՝ նոր փողոցների անունների շնորհիվ, որոնք կարտացոլեն կարևոր մշակութային ստեղծագործությունների անվանումները։