Արտաշես Մամիկոնիչի դիրքորոշումները հազվադեպ եմ կիսել, բայց միշտ հաճույքով նրա հետ շփվել, զրուցել եմ. Սուրենյանց
Հայկական ՄամուլՄահացել է քաղաքական գործիչ Արտաշես Գեղամյանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:
«Արտաշես Մամիկոնիչի դիրքորոշումները հազվադեպ եմ կիսել, բայց միշտ հաճույքով նրա հետ շփվել, զրուցել եմ: Վերջին անգամ՝ երկու ամիս առաջ:
Մարդու հետաքրքիր տեսակ էր՝ երևանյան կոլորիտով:
Աստված հոգին լուսավորի»,- գրել է նա:
Արտաշես Գեղամյանը 74 տարեկան էր: Նա ՀՀ Ազգային ժողովի 1-3, 5-րդ և 6-րդ գումարումների պատգամավոր էր։ 1997թ. հիմնադրել և գլխավորում էր «Ազգային միաբանություն» կուսակցությունը: 1998, 2003 և 2008թթ. եղել է ՀՀ նախագահի թեկնածու: