Կարտոֆիլը և լոլիկը մեծացնու՞մ են քաղցկեղի առաջացման ռիսկը ստամոքս-աղիքային խնդիրներ ունեցողների մոտ Նեթանյահուն կիրակի այցելել է Արաբական Միացյալ Էմիրություններ Ո՞ւմ բախտը կբերի սեպտեմբերի 29-ին․ Աստղագուշակը նշել է 3 նշանների «Ռոսատոմ»-ը Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտ» նախագծի շուրջ. Լիխաչովը՝ Պուտինին Ջուր հավաքեք. ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում Ծեծկտռուքի գործով կա 7 ձերբակալված ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Հռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար Հունգարիայի խորհրդարանը կասեցրել է վարչապետ Պետեր Մադյարի անձեռնմխելիությունը Էրդողանին վիրավորելու մեջ մեղադրվող թուրք կատակերգուն ծիծաղեցրել է դատարանի դահլիճի ներկաներին ԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսում Ռուսաստանին հաղթել և ռուսաստանցիներին վախեցնել հնարավոր չէ․ Պուտին 

ՀՀ ռազմական նոր կցորդին Սասուն Խաչատրյանը 2018-ին մեղադրում էր վարձկանության մեջ. «Հրապարակ»

Հայկական Մամուլ

Օրեր առաջ, Նիկոլ Փաշինյանի հրամանով, ԱՄՆ-ում Հայաստանի ռազմական կցորդ նշանակվեց ոմն Հրայր Գեղամյան։ Մեր փնտրտուքները ցույց տվեցին, որ նրա մասին բաց աղբյուրներում տվյալներ առանձնապես չկան: Թերեւս դրա պատճառն այն է, որ ռազմական կցորդի, այսպես ասած, կուրացիան իրականացնում է պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վաչությունը, եւ հենց այս հիմնավորմամբ էլ ՊՆ-ից հրաժարվեցին մեզ տեղեկություններ հաղորդել նորանշանակ ռազմական կցորդի մասին։ Բայց եթե անձը կարեւոր դերակատարում է ստանձնել, արժե, որ հասարակությունն իմանա, թե ով է նա: Մենք տարբեր աղբյուրների եւ նյութերի ուսումնասիրությունից պարզեցինք, որ զինվորական Հրայր Գեղամյանն այն անձանց թվում է, որոնց մասին ժամանակին իր ասուլիսում խոսել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, եւ այդ անձինք, ըստ նրա խոսքի, «2008-ի արյունալի իրադարձությունների ժամանակ ապահովել են օլիգարխների ունեցվածքի անվտանգությունը»:  


2018թ․ սեպտեմբերին ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը համատեղ ասուլիս տվեցին` կապված գաղտնալսումների հայտնի դեպքի հետ, եւ «ուշագրավ բացահայտում արեցին»՝ հայտարարելով, թե ապացույցներ կան այն մասին, որ որոշ զինծառայողներ 2008-ի մարտի 1-ի արյունալի իրադարձությունների ժամանակ ապահովել են օլիգարխների ունեցվածքի անվտանգությունը: 
«Ամենախայտառակ բանը, որ արել են բանակի հետ, դա նախկին պաշտոնյաների կողմից մեր բանակի զինվորներին վարձկաններ սարքելն է: Արդեն իսկ քրեական գործով հիմնավորվել է, եւ ես հիմա այդ փաստն ապացուցող փաստաթղթեր կներկայացնեմ, ընդ որում՝ բնօրինակներ, որ օլիգարխների կողմից այդ ընթացքում՝ փետրվարի 23-ից հետո մինչեւ մարտի 7-8-ն ընկած ժամանակահատվածը, բանակի զինվորներին բաժանվել են գումարներ նրա համար, որպեսզի նրանք պաշտպանեն իրենց, իրենց ունեցվածքը, իրենց քաղաքական նկրտումները»,- ասուլիսում հայտարարել էր Սասուն Խաչատրյանը՝ նշելով, որ փաստաթղթերում նշված՝ որպես վարձատրություն տրամադրված գումարները հանվել են օլիգարխների հաշիվներից:

Ըստ այդ փաստաթղթերի՝ զինծառայողներին վճարվել է 50-հազարական դրամ, «ընդհանուր առմամբ` վճարվել է 180 միլիոն դրամ, որը եթե բաժանում ենք 50 հազարի, ապա ստացվում է, որ այդ օրերին 3 հազար 600 զինծառայող մասնակցել է «օլիգարխների ունեցվածքների պահպանության գործին»,- ասում էր Սասուն Խաչատրյանը: Ապա նա հենց ասուլիսի ժամանակ Արթուր Վանեցյանին փոխանցել էր քրգործում եղած մի բնօրինակ փաստաթուղթ, որը Վանեցյանն ուղիղ եթերում ցուցադրեց լրագրողներին։ 

Հրապարակված ցանկում է նաեւ X զորամասի ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադի ծառայող, կապիտան Հրայր Վահանի Գեղամյանի անունը, որը հենց ԱՄՆ-ում ՀՀ ռազմական կցորդ նշանակված անձն է։ Այսինքն՝ Սասուն Խաչատրյանի «սենսացիոն բացահայտումից» հետո Գեղամյանը ոչ միայն շարունակել է ՊՆ-ում աշխատել, այլեւ այս տարիներին պաշտոնի եւ կոչումի առաջխաղացում է ունեցել: 2018-ին հարկավոր էր հանրային ուշադրությունը շեղել գաղտնալսման ձայնագրությունից եւ որոշ զինվորականների պախարակելու միջոցով Մարտի 1-ի գործին նոր հնչեղություն տալ, արվել է, իսկ հետագայում գուցե պարզվել է, որ այս տեղեկատվությունը կեղծ է, կամ` այդ զինվորականները սկսել են համագործակցել ՔՊ-ական իշխանության հետ, եւ Գեղամյանը հայտնվել է կցորդի պաշտոնում։ Տրամաբանությունը հուշում է, որ Հրայր Գեղամյանը եւ ցուցակում ներառված մյուս զինվորականներն առնվազն պետք է ազատազրկվեին՝ Քրեական օրենսգրքի 147-րդ՝ «Վարձկանությունը» հոդվածով, որը ծանր մեղադրանք է, 6-12 տարի պատիժ նախատեսող, ինչը տեղի չի ունեցել: 

Այդուհանդերձ, «Հրապարակը» պաշտոնական հարցում է ուղարկել Հակակոռուպցիոն կոմիտե. «Մարտի 1-ի վարձկանների» վերաբերյալ հարուցված քրեական գործն ի՞նչ ճակատագիր է ունեցել, հրապարակված զինվորականների ցանկից ո՞ւմ մեղավորությունն է ապացուցվել, ի՞նչ ընթացք է ստացել Սասուն Խաչատրյանի հայտարարությունը, արդյո՞ք Հրայր Վահանի Գեղամյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնվել է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/95d968345d0a8c02c8f89d86d82ac94e

 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կարտոֆիլը և լոլիկը մեծացնու՞մ են քաղցկեղի առաջացման ռիսկը ստամոքս-աղիքային խնդիրներ ունեցողների մոտ Նեթանյահուն կիրակի այցելել է Արաբական Միացյալ Էմիրություններ Ո՞ւմ բախտը կբերի սեպտեմբերի 29-ին․ Աստղագուշակը նշել է 3 նշանների «Ռոսատոմ»-ը Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտ» նախագծի շուրջ. Լիխաչովը՝ Պուտինին Ջուր հավաքեք. ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում Ծեծկտռուքի գործով կա 7 ձերբակալվածՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Հռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համարՀունգարիայի խորհրդարանը կասեցրել է վարչապետ Պետեր Մադյարի անձեռնմխելիությունըԷրդողանին վիրավորելու մեջ մեղադրվող թուրք կատակերգուն ծիծաղեցրել է դատարանի դահլիճի ներկաներին ԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումՌուսաստանին հաղթել և ռուսաստանցիներին վախեցնել հնարավոր չէ․ Պուտին OpenAI-ի գործակալները փորձել են ՄԱԿ-ի կայքը կոտրելԴիխլոֆոս՝ միրգ-բանջարաղենում. Իրաքը վերահսկողության տակ է վերցրել ԱՄՆ շտաբը (տեսանյութ) Թեհրանը հերքել է Իրանի ներգրավվածությունը բրիտանական Ֆեյրֆորդի ավիաբազայի մոտ տեղի ունեցած միջադեպինՎստահ եմ՝ այս թիմն ապագա ունի. Եղիշե ՄելիքյանՀանրային պահանջը կմնա այնքան ժամանակ, մինչև նկարը վերականգնվի․Ալբերտ Հովհաննիսյանի հայր Ոճաբանն անվանել է 2026-ի աշուն-ձմեռ սեզոնի նորաձև գույնը«Վանաձոր» ՔԿՀ-ում բացահայտվել է իրար հաջորդող ներնետման երկու դեպքՍրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Բաբուխանյան (տեսանյութ) Պուտինը մեծացնում է ռուսական բանակը․ նոր հրամանագիր Հայաստանն ու Վատիկանը Մխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված համատեղ նամականիշ են թողարկելՄեկ շաբաթում Հայաստանում հայտնաբերվել է 478 ոչ սթափ վարորդԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Չեռնոգորիայի ընտրանունNvidia-ն ներկայացրել է ԱԲ գործակալների գործողությունները սահմանափակող համակարգՀացի ու պանրի արտադրությունը նվազել է․ նոր տվյալներՖԻԴԵ-ի նոր նախագահը կայցելի ՀայաստանՁեռքերդ հեռո՛ւ պահեք Եկեղեցուց․ Կաթողիկոսի հեռացման քվե չեք ստացել․ Միրզոյան (տեսանյութ) Երևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Ստաս Միխայլովը հերքել է կնոջից բաժանվելու մասին լուրերըՌուսաստանում հրատեխնիկայի արտադրության գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 10 մարդ է զոհվել Ռուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգել մինչև հոկտեմբերի վերջՀազարավոր արբանյակներ կարող են փոխել գիշերային երկնքի տեսքը«Ականատես»-ը ՏԻՄ ընտրություններում արձանագրել է տեղային խնդիրներ և ընթացակարգային խախտումներ«Nissan Rogue Hybrid»-ը ստացել է էլեկտրամեքենային մոտեցող նոր համակարգՀուսահատ փորձեր են անում մարդկանց մի մասին համոզելու, թե բանակ են ղեկավարում. Տիգրան ԱբրահամյանՊուտինն ամփոփել է Ռուսաստանում անցկացված ընտրությունները ՔՊ-ն որոշում ունի՝ «պռոշները ֆիլլեր» արած հոգևորականը կդառնա Կաթողիկոս․ Զոհրաբյան (տեսանյութ) Հայաստանի դպրոցներն ու բուհերը ստացել են ChatGPT Edu-ի և Codex-ի շուրջ 50 հազար կրթական բաժանորդագրությունՄԱԿ-ը հայտարարել է, որ ահաբեկիչներն ավելի ու ավելի հաճախ են օգտագործում արհեստական ​​բանականությունըՑԱԽԱԼ-ը հայտարարել է ՀԱՄԱՍ-ին առնչվող տարադրամի փոխանակման ցանցի ղեկավարի ոչնչացման մասին Առաջիկայում կքննարկվեն զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի պահպանման տարբերակները. Երևանի քաղաքապետի խոսնակԵՄ երկրները չեն համաձայնեցրել Ուկրաինային Patriot համակարգերի հրթիռների փոխանցումըԼոնդոնի քաղաքապետը կոչ է արել սկսել Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ վերադառնալու նախապատրաստությունն առանց նոր հանրաքվեի Ֆեյրֆորդի ավիաբազայում ահաբեկչություն նախապատրաստելու գործով ձերբակալվածները պարզվել է՝ Լոնդոնի բնակիչներ են Հայկական կողմը դիրքային կամ տարածքային զիջումներ չի կատարել․ փոխվարչապետի գրասենյակ ԵԽԽՎ զեկույցը՝ ՀՀ ԱԺ ընտրությունների մասին․ Սեուլը Կիևից բացատրություն և ներողություն է պահանջում (տեսանյութ)Կարմիր մսի հաճախակի օգտագործումը կարող է կապված լինել 2-րդ տիպի շաքարային դիաբետի բարձր ռիսկի հետԿիևն անպայման կպատասխանի Ռուսաստանին. Զելենսկին հայտարարությամբ է հանդես եկել Վեհափառն ու ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համահայկական խորհրդաժողովի մասնակիցները անդրադարձել են հակաեկեղեցական արշավին
Ամենադիտված