«Հրապարակ». Բուհեր կփակվեն
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է. «Արդեն շրջանառվում է «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, ըստ որի՝ բուհին տրամադրվող լիցենզիայով սահմանվում է բուհում ուսանողների սահմանային քանակը, որը չի կարող պակաս լինել 4 հազարից: Այս օրենքի ընդունման պարագայում այլեւս չեն գործի այն բուհերը, որոնք ունեն 4 հազարից պակաս ուսանող:
Դրանց թվում են անգամ մանկավարժական, Բրյուսովի անվան, ագրարային համալսարանները, ֆիզիկական կուլտուրայի, թատրոնի եւ կինոյի ինստիտուտները, Կոնսերվատորիան, գեղարվեստի եւ պետական կառավարման ակադեմիաները, ինչպես նաեւ՝ մարզային բուհերը: Սրանով հող են նախապատրաստում այս բուհերի միավորման համար»: