Հայկական կողմը դիրքային կամ տարածքային զիջումներ չի կատարել․ փոխվարչապետի գրասենյակ ԵԽԽՎ զեկույցը՝ ՀՀ ԱԺ ընտրությունների մասին․ Սեուլը Կիևից բացատրություն և ներողություն է պահանջում (տեսանյութ) Կիևն անպայման կպատասխանի Ռուսաստանին. Զելենսկին հայտարարությամբ է հանդես եկել Վեհափառն ու ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համահայկական խորհրդաժողովի մասնակիցները անդրադարձել են հակաեկեղեցական արշավին Բեռլինում տղամարդուն վիրավորել են ոստիկանական բաժանմունքի մոտ. հարձակումը կապում են թուրքական խմբավորումների հետ Դրական առաջընթաց՝ ԵԽԽՎ-ն արձանագրեց, որ ՀՀ-ում մեծ ընտրախախտումներ են եղել, ճնշումներ (տեսանյութ) ԵԽԽՎ զեկույցում ԲՀԿ-ին խորհրդարանից դուրս թողնելը որակվել է արհեստածին. Մելոյան ՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի Հայաստան Զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է #ՈՒՂԻՂ․ «Ուժեղ Հայաստանի» անդամների մամուլի ասուլիսը Էդինբուրգի ամրոցը. Շոտլանդիայի պատմության քարե պահապանը Երևանյան խանութի մրգերի ու բանջարեղենի մեջ միջատասպան նյութի հետքեր են հայտնաբերվել 

Այդ իրադարձությունները կարելի է գնահատել որպես սիտուացիոն փոքրիկ հաղթանակ. «Հրապարակ»

Հայկական Մամուլ

«Հրապարակ» թերթը գրել է.

Հանրապետության հրապարակում նախօրեին կայացած հանրահավաքի ժամանակ Բագրատ սրբազանը դիմեց քաղաքական բոլոր ուժերին` կոչ անելով ամբարտավանության ու հավակնությունների բեռը թոթափել, կաշկանդումներից ազատվել, մի կողմ թողնել վախերն ու վախկոտությունը եւ դառնալ իրապես գործիչներ, այլ ոչ թե գործիքներ։ 


«Մեր դիմաց ծանր իրադարձություններ ու սպասումներ են, դավաճանական նոր ծրագրեր, հայրենահանձնման նոր պլանավորումներ։ Ճիշտ է, մենք խնդիր էինք դրել՝ արագ հասնելու արդյունքների, սակայն այդ լուծումներն այս կամ այն պատճառով ոչ թե չեն իրականացել, այլ՝ երկարաձգվել են»,- հայտարարեց նա։ Ըստ նրա` այս պայքարում կհաղթի նա, ով համառ է, աննահանջ է եւ հետեւողական։ «Այս շարժումն անհրաժեշտություն է. իշխանափոխությունը կարեւոր, բայց փոքր բաղադրիչ է, մենք ներքին փոփոխության, արժեւորման կարիք ունենք։ Ես ձեզ մենակ չեմ թողել ձեր պատկերացրածով ու երբեք չեմ թողնի։ Զինվեք համբերությամբ ու պայքարի կամքով»,- կոչ արեց Բագրատ սրբազանը։ 
Հանրահավաքից հետո ակցիայի մասնակիցները գնացին Հանրային հեռուստաընկերություն, պահանջեցին ուղիղ եթեր, եւ Սրբազանը հանդես եկավ ուղերձով, ապա հարցազրույց տվեց Պետրոս Ղազարյանին: Ընդդիմադիր որոշ շրջանակներ սկսեցին քննադատել Սրբազան շարժման քայլերը, հայտարարություններն ու ելույթները: Ասում էին՝ սրբազանը կտրուկ չէ, չունի քայլերի հստակ մեխանիզմ եւ այլն: 

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով հանրահավաքին եւ դրա արձագանքներին, ասաց. «Իշխանափոխություն անել հավանական է միշտ: Մենք ապրում ենք 21-րդ դարում, իսկ 21-րդ դարում իշխանությունները փոխվում են օրերի, շատ անգամ՝ ժամերի ընթացքում: Ես ոչ մի րոպե իշխանափոխության հավանականությունը չեմ բացառում, եթե սկսեմ բացառել, ապա ուղղակի այդ պահից չեմ լինի քաղաքական դաշտում: Բագրատ սրբազանի հանրահավաքի գործողություններից գոհ եմ, որովհետեւ վերջին տարիների ընթացքում տեղի ունեցավ իրական գործողություն: Քաղաքական լիդերը հայտարարեց, որ գործողություններ է սկսում: Ի դեպ, հենց հիմա ես քայլում եմ Բաղրամյան պողոտայով, հիմա անցնում է Նիկոլ Փաշինյանը, եւ մարդիկ բղավում են սարսափելի ուժեղ: Վախենալու տեսարան է, կարծես բլոկբաստեր լինի: Վերադառնալով հանրահավաքին՝ ասեմ, որ հայտարարվում է հստակ գործողությունների մասին, նա դնում է հստակ պահանջ եւ այն իրականացնում է: Իմ կարծիքով` երեկ Բագրատ սրբազանն ապացուցեց, որ պատրաստ է հստակ գործողությունների: Գոնե փորձ անելու եւ այն հաջողելու հարցում նա պատրաստակամ է: Ինչ վերաբերում է արդյունքներին, ապա ես այն համարում եմ բավարար, չեմ ասում, թե ամեն ինչ իդեալական էր, սակայն բավարար էր: Բազմաթիվ բաներ կարելի է ասել հետին թվով, օրինակ ասել` Պետրոսին այս կամ այն բանը կարող էիր ասել, բայց այդ ամենը մի կողմ թողած՝ ընդհանրական առումով ամեն բան բավարար էր: Հանրային հեռուստաընկերությամբ` վերջին տարիներին առաջին անգամ առանց մոնտաժի խոսք հնչեց` ուղիղ եթերում: Այդ եթերն արտահայտում էր փողոցի տրամադրությունները: Մինչ այդ գուցե եղել էին նման օրինակներ, երբ ընդդիմադիր գործիչներին եթերների էին կանչել, սակայն երբեք փողոցի կոնկրետ գործողության հետեւանքով Հ1-ը եթեր չէր տրամադրել: Երկար դադարից հետո առաջին անգամ քաղաքական դաշտում փողոցային շարժումը նպատակ հռչակեց եւ տարավ փոքրիկ հաղթանակ: Հույս ունենանք, որ մոտ ապագայում մարդիկ կհասկանան, որ կա հնարավորություն, որ Բագրատ սրբազանը պատրաստ է գործողությունների, եւ տասնյակ հազարներով փողոց դուրս կգան, եւ Սրբազանն իր թիմի հետ միասին կհասնի իշխանափոխության: Ինչ վերաբերում է հիասթափվածներին եւ դժգոհողներին, անկեղծ լինեմ եւ ասեմ, որ ընդդիմադիր տրամադրված քաղաքացին հիասթափվելու ոչ թե իրավունք չունի, այլ դրա հետեւանքը լավ տեղ չի տանում: Ընդդիմադիր մարդը չի կարող հիասթափվել եւ համակերպվել, որ Նիկոլն իր վարչապետն է: Ընդդիմադիր մարդը չի կարող համակերպվել այն մտքի հետ, որ Ադրբեջանը կարող է գալ եւ Հայաստանում բնակեցնել իր բնակչությանը, մեզ էլ ոչնչացնել: Ընդդիմադիր մարդը չի կարող համակերպվել Արցախի կորստի հետ եւ մոռանալ Արցախը: Ընդդիմադիր մարդը պետք է մշտապես լինի պայքարի մեջ, հետեւաբար՝ հիասթափությունը տանում է դեստրուկտիվ տեղ: Այնպես չէ, որ ես մարդ չեմ եւ չեմ կարող հիասթափվել, ես էլ եմ հիասթափվում, չմոռանանք, որ երկու ամիս բանտում եմ անցկացրել` խոսքի պատճառով, հանիրավի մեզ բանտարկել էին, եւ մենք էլ կարող էինք պարզապես հիասթափվել, բայց… ոչ, մենք գիտակցում ենք, որ սուգը հավերժ է, եթե չկա պայքար: Չկա պայքար՝ սուգ է, վերջ, սգացեք, եւ ոչ մի տեղ չենք հասնի: Մարդկանց պետք է գործողություններով ցույց տալ, որ երկրում պրոցես կա: Բագրատ սրբազանը հոկտեմբերի 2-ին դա ցույց տվեց: Հույս ունեմ, որ այն ինչ-որ կերպ դրական կազդի հիասթափված մարդկանց վրա: Այնուամենայնիվ, կան մարդիկ, ովքեր չունեն հիասթափվելու իրավունք, եւ դեռ քիչ չէ՝ հիասթափվում են, մի բան էլ կողքիններին են հիասթափեցնում: Ես նրանց հորդորում եմ՝ գոնե ձայնները կտրած հիասթափվեն եւ մյուսների տրամադրությունների վրա բացասաբար չազդեն: Առանց չակերտներ բացելու կարող եմ ասել, որ եթե նմաններն ինչ-որ կերպ Նիկոլից «քյար» ունենալու շանս ունեն, շարքային ժողովուրդը ոչ մի «քյար» չի կարող ունենալ Նիկոլից»:

«Հայաքվե»-ի անդամ Արամ Պետրոսյանն էլ, անդրադառնալով հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած հանրահավաքին, ասաց. «Տպավորությունները դրական են: Ամեն ինչ ծրագրված էր, ելույթները նորմալ էին: Էլ ի՞նչ ասեին ավելի, այն, ինչ կա, ասացին փաստերով: Էդգարն օրով-ժամով նշեց՝ ինչպես են իշխանազավթումը կազմակերպել, ինչեր են արել: Կարեն Բեքարյանն էլ լավ ելույթ ունեցավ: Ամեն ինչ լավ էր, Բագրատ սրբազանը նույնպես շատ լավ ելույթ ունեցավ: Միակ բանը, որ մտահոգիչ է, մարդկանց թիվն է: Գուցե օրը, ժամը, եղանակային պայմաններն էլ բացասաբար ազդեցին, անձրեւ էր: Ինձ թվում է՝ կիրակի օրերին ավելի շատ մարդիկ են փողոց դուրս գալիս: Ինչ վերաբերում է Հ1 գնալուն, ապա դա շատ լավ նախադեպ էր, դրական եմ գնահատում։ Շատ դրական էր նաեւ այն, որ ոստիկանների սադրանքներին եւ պրովոկացիաներին ընդդիմադիրները չմատնվեցին, բախում տեղի չունեցավ: Հաջորդ հանրահավաքին ես՝ անձամբ, հաստատ ներկա եմ լինելու, ոչ մի հանրահավաք բաց չեմ թողնելու: Սա նորից կասեմ` մեր տունը պահելու հարց է: Մեր ապրելու իրավունքի հարցն է որոշվում: Եթե մարդիկ ուզում են ապրել Հայաստանում, ուրեմն պետք է պայքարեն դրա համար: Սա պետք է բոլորը գիտակցեն: Երեկ Արարատ Միրզոյանը հայտարարեց պատերազմի մասին, Նիկոլն էլ վերարտադրեց այդ ամենը: Էլ ի՞նչ գա գլխներիս, որ արթնանանք: Կոչ կանեմ մեր ժողովրդին, որ գոնե այս մի կտոր հողը պետք է ամեն գնով կարողանանք պահել»:

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանին էլ հարց ուղղեցինք՝ Սրբազան պայքարի մասին։ Ասաց. «Իրարամերժ գործողություններ տեղի ունեցան: Բարդ է նման պարագայում հստակ կարծիք հայտնելը: Ընթացքին հետեւել եմ: Մի շատ կարեւոր բան կա, որ, ըստ էության, իրավիճակից բխող մաքսիմումը քամվեց…. իրոք, ամեն բան իրարամերժ է: Եթե իշխանափոխության գործընթացը սրընթաց չի գնում` նպատակից ելնելով, փոքր հաղթանակներով առաջ գնալն էլ որոշակի ռազմավարություն է: Ելույթների մասով ես չեմ տա գնահատականներ, որովհետեւ չեմ ցանկանում ոչ մի բանի խանգարած լինել, թերագնահատել եւ գերագնահատել: Սա այն իրավիճակն է, որի պարագայում կա ե՛ւ դրականը, ե՛ւ բացասականը` օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներից ելնելով: Հանրահավաքը պետք է լիներ ավելի մարդաշատ` սպասումներն արդարացնելու համար: Գուցե կային տարբեր սցենարներ, եւ գործարկվեց հենց այն սցենարը, որն այդ պահին ամենամաքսիմումն էր: Ես չեմ կարող գնահատել մի բան, որն ինձ համար թերի է: Ամեն դեպքում, այս ողջ իրադարձությունները, Հ1-ում տեղի ունեցածը կարելի է գնահատել սիտուացիոն փոքրիկ հաղթանակ»:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայկական կողմը դիրքային կամ տարածքային զիջումներ չի կատարել․ փոխվարչապետի գրասենյակ ԵԽԽՎ զեկույցը՝ ՀՀ ԱԺ ընտրությունների մասին․ Սեուլը Կիևից բացատրություն և ներողություն է պահանջում (տեսանյութ)Կարմիր մսի հաճախակի օգտագործումը կարող է կապված լինել 2-րդ տիպի շաքարային դիաբետի բարձր ռիսկի հետԿիևն անպայման կպատասխանի Ռուսաստանին. Զելենսկին հայտարարությամբ է հանդես եկել Վեհափառն ու ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համահայկական խորհրդաժողովի մասնակիցները անդրադարձել են հակաեկեղեցական արշավին Starship տիեզերանավի 14-րդ փորձնական թռիչքը սկսվել էԲուրկինա Ֆասոյի նախագահը Ուկրաինան ներառել է երկրի թշնամիների ցանկումԲեռլինում տղամարդուն վիրավորել են ոստիկանական բաժանմունքի մոտ. հարձակումը կապում են թուրքական խմբավորումների հետ Դրական առաջընթաց՝ ԵԽԽՎ-ն արձանագրեց, որ ՀՀ-ում մեծ ընտրախախտումներ են եղել, ճնշումներ (տեսանյութ) Խամենեին ասել է, որ Արաբական ծովը շուտով կմաքրվի թշնամու ուժերիցԵԽԽՎ զեկույցում ԲՀԿ-ին խորհրդարանից դուրս թողնելը որակվել է արհեստածին. ՄելոյանԻրանը հերքել է իր մասնակցությունը բրիտանական բազայի վրա ահաբեկչական հարձակման փորձինՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանՀրապարակվել է այն եմենցիների թիվը, ովքեր հունիսից ի վեր լքել են իրենց տները՝ հակամարտության սրման պատճառովԶինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել էԼուկաշենկոն գյուղատնտեսությունում «լուրջ մոբիլիզացիայի» կոչ է արել #ՈՒՂԻՂ․ «Ուժեղ Հայաստանի» անդամների մամուլի ասուլիսըԷդինբուրգի ամրոցը. Շոտլանդիայի պատմության քարե պահապանըԵրևանյան խանութի մրգերի ու բանջարեղենի մեջ միջատասպան նյութի հետքեր են հայտնաբերվելԵրևանում կրկին հանրային լսումներ են անցկացվել «Էլցանցերը» հանրային հետաքրքրության օբյեկտ ճանաչելու հարցովԿիևի կենտրոնում հզոր պայթյուն է որոտացել, հրդեհ է բռնկվելԵրեք եպիսկոպոսներ իշխանություններին զգուշացրել են․ «Պետությունը չպետք է որոշի՝ ով է Ամենայն Հայոց Կաթողիկոսը»Bloomberg. Վիետնամը և Պանաման կարող են հանվել ԵՄ հարկային սև ցուցակիցՕլանդը կասկածի տակ է դրել ԱՄՆ-ի՝ որպես դաշնակցի հուսալիությունըՀայաստանի քվոտայով ընտրվեցի ԵԽԽՎ փոխնախագահ. ԿոնջորյանՎադեֆուլը Կալասին տեղեկացրել է Նյու Յորքում Լավրովի հետ բանակցությունների արդյունքների մասինԱղիքային միկրոֆլորան կարող է օգնել ավելի վաղ գնահատել շաքարախտի վտանգըՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիԼեհաստանը նորովի կարձագանքի Ռուսաստանից թռչող օբյեկտներինՀռոմի պապը կոչ է արել Եվրոպային վերջ դնել բարբարոսությանը հարաբերություններում և պատերազմներումՊուտինը պաշտոնից ազատել է Սաուդյան Արաբիայում Ռուսաստանի դեսպանինԱռաքել Սրբազանը՝ Եկեղեցու մասին զեկույցի վերաբերյալ․ «Էնքա՜ն բան կարող է լինել, իրականության հետ պետք է առերեսվել»Արաբկիրում ծեծկռտուք է եղել․ 7 անձ ձերբակալվել է, մեկի նկատմամբ սպանության փորձի կասկած կա«Ապրելու երկիր»-ը կմասնակցի Նոյեմբերյանի ՏԻՄ ընտրություններին․ ցուցակը կգլխավորի Արսեն ԱղաբաբյանըԲախում «Շախմատի տան» դիմաց․ «Mercedes»-ը բախվել է մոպեդին, վարորդը տեղափոխվել է հիվանդանոցՄեր զինվորներին մատուցվող սննդի որակն էլ ավելի պետք է բարելավվի. Սուրեն ՊապիկյանՓաշինյանն ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ»-ի գործադիր տնօրենինՆիդեռլանդները տասը միլիոն եվրո կհատկացնի ուկրաինացի զինծառայողների վերապատրաստման համարՀռոմեական բաղնիքները Բաթում. հին քաղաքի առօրյայի հետքերովԱՄՆ-ի պատժամիջոցները չեն կանգնեցրել իրանական ավիաչվերթները դեպի ՀայաստանԻսպանացի օդերևութաբանները անցած ամառը անվանել են վերջին մեկուկես դարի ամենատաքըՀայ երեխաներին՝ արգելք Ստամբուլում, Էրդողանը՝ «Ղարաբաղը Ադրբեջանինն է», 44-օրյայի չսպիացող վերքերըՎաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալPolitico. ԵՄ կուսակցությունը սկսում է անհատական ​​անդամակցություններ վաճառել տարեկան 20 եվրոյովԳնահատվել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունները․ զեկույցում նաև քննադատություն կաՈւկրաինայում տղամարդը խուսափել է զորակոչից՝ պարապլանով թռչելով դեպի ՄոլդովաՎերադարձ դեպի ԽՍՀՄ․ Մամիկոն ԱսլանյանՎահագն Ալեքսանյանը, Սիսակ Գաբրիելյանը և Ծովինար Վարդանյանը գործուղվում են ԹբիլիսիՀայաստանում աշխատատեղերի թվաքանակն ավելացել է 4.7%-ով՝ հասնելով 830,417-ի․ ՊԵԿԳասպարյանը դատի է տվել ՊՆ-ին․ 22-ամյա որդուն բանակ զորակոչելու հարցը հասել է դատարան
Ամենադիտված