Եվրամիություն․ Չափազանց վաղ է խոսել Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման ժամկետների մասին Պապոյանը ԱՄԷ-ից նոր շուկա է բացում հայ արտահանողների առաջ Տանզանիայի նախագահի ամուսինը մահացել է Զանզիբարի հիվանդանոցում Թրամփը առաջարկել է Նյու Մեքսիկո նահանգը վերանվանել «Նյու Ամերիկա» Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը Հայաստանի և Վրաստանի միջև ուղևորահոսքն աճել է 36%-ով Դավթաշենում գերեզմանատան հարակից տարածքից «ԱԿ-47» և 30 փամփուշտ են հայտնաբերել ԵՄ-ից սառը ցնցուղ․ 2029-ը Հայաստանի հետ առանց վիզայի ռեժիմի հաստատված ժամկետ չէ Վանաձորի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը Հրդեհ՝ Երևանյան լճի մոտ․ դեպքի վայր են շտապել հրշեջները Այսօր նշվում է Մաքուր օդի և կապույտ երկնքի միջազգային օրը «Ոստիկանությունում խոշտանգումներ՝ խոստովանական ցուցմունք կորզելու համար»․ փաստաբանի ահազանգը 

ՔՊ-ում պայթյունավտանգ իրավիճակ է․ բարիկադների են բաժանվել․ «Հրապարակ»

Հայկական Մամուլ

 «Հրապարակը» գրում է․ «Գրիգոր Մինասյանին արդարադատության նախարարի պաշտոնից հեռացնելն իշխող ուժի վրա կարող է ծանր նստել։ Նոր նախարարի թեկնածուի փնտրտուքը խաղաղ, հանգիստ մթնոլորտում չի անցնում, ասում են՝ պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել: Որքան էլ իշխանականները վստահեցնեն, որ այդպես չէ, սակայն մեր աղբյուրները տեղեկացնում են, որ արդեն իսկ բարիկադների են բաժանվել, մի կողմում Ալեն Սիմոնյան-Հրաչյա Հակոբյան-Խաչատուր Սուքիասյան տանդեմն է` իր թեկնածու Սիսակ Գաբրիելյանով եւ աջակիցներով, մյուս կողմում՝ Անդրանիկ Քոչարյան-Արփի Դավոյան զույգը եւ ՔՊ-ի` իրենց գաղափարական թեւ հռչակածները, որոնք անհանդուրժողականությամբ են լցված հեղափոխությունից հետո մինի օլիգարխներ դարձած խմբի նկատմամբ` ԱԺ նախագահի գլխավորությամբ։


Բանն այն է, որ վարչությունը, ըստ ամենայնի, ընտրություն է կատարելու երեք թեկնածուի միջեւ, սակայն հիմնական մրցակցությունն այս երկուսի միջեւ է։ Մենք գրել էինք, որ նախարարի հրաժարականի հաջորդ օրը ՔՊ-ն նիստ է արել եւ նախարարի թեկնածություններ քննարկել: Վլադիմիր Վարդանյանը եւ Հերիքնազ Տիգրանյանը բացարկ են հայտնել, Արուսյակ Ջուլհակյանը չեմուչում է արել, բայց փորձում են նրան համոզել։ Այդ օրը, սակայն, Սիսակ Գաբրիելյանի թեկնածությունը չի առաջադրվել, պայմանավորվել են, որ հաջորդ նիստին կշարունակեն հարցի քննարկումը եւ քվեարկությունը, քանի որ հնարավոր է այդ ընթացքում նոր թեկնածություններ էլ ի հայտ գան։ Եվ… «եկել են»․ Հրաչյա Հակոբյանն է լոբբինգ անում Սիսակ Գաբրիելյանի համար։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, որ վարչության նախորդ նիստում անձամբ էր առաջադրել Արփի Դավոյանի թեկնածությունը` հավանաբար, փորձելով զավեշտի վերածել այդ գործընթացը, նախօրեին Դավոյանին հարկ է համարել տեղեկացնել, որ ինքը վարչության առաջիկա նիստին առաջադրելու եւ պաշտպանելու է Սիսակ Գաբրիելյանի թեկնածությունը, քանի որ Սիսակն իր ընկերն է։ Մինչ Սիսակի հայտնությունը Դավոյանը, որքան էլ զարմանալի է, վարչության մեծամասնության աջակցությունն ուներ, մինչդեռ այժմ ասում են՝ իրավիճակ է փոխվում։ Նախնական հաշվարկով՝ ՔՊ 15 հոգանոց վարչության անդամների մեծամասնությունը՝ առնվազն 7 անդամ, Սիսակ Գաբրիելյանի օգտին է քվեարկելու` Ալեն Սիմոնյան, Արմեն Փամբուխչյան, որը Սիսակ Գաբրիելյանի բաջանաղն է, Վաղարշակ Հակոբյան, որը ջերմ հարաբերություններ ունի Խաչատուր Սուքիասյանի հետ, Ռոմանոս Պետրոսյան, որը Սասուն Միքայելյանի ախոյանն է եւ առաջնորդվելու է «իմ թշնամու թշնամին իմ բարեկամն է» սկզբունքով․ գաղտնիք չէ, որ Միքայելյանի ու Սուքիասյանի միջեւ դեռեւս 2021 թվականին է սեւ կատու անցել։ Տիգրան Ավինյանն էլ Հրաչյա Հակոբյանի մտերիմն է։ Ամենայն հավանականությամբ, այս թիմում կլինեն նաեւ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, Արսեն Թորոսյանը։ Եվ եթե անգամ մեկը մյուսին բարեկամ էլ չլինի, բոլորը հասկանում են Արփի Դավոյանի թեկնածության անհեթեթությունը: Մանավանդ այն հանգամանքը, որ Գրիգոր Մինասյանին հեռացնելու նախաձեռնողը նա էր, կստացվի հանեց, որ ինքը տեղը գրավի:

Մեր աղբյուրներն ասում են, որ ամեն ինչ կանեն, որ Արուսյակ Ջուլհակյանն էլ չհրաժարվի, քանի որ եթե նրա թեկնածությունն առաջադրեն, ապա Արփի Դավոյանի շանսերն էլ ավելի են նվազելու. նա Դավոյանից է ձայներ փախցնելու։ Ի դեպ, Արուսյակի թեկնածությունը նախորդ նիստում Վահագն Ալեքսանյանն է առաջադրել։ Եվ եթե Ջուլհակյանը 1 ձայն էլ փախցնի, դա կարող է վճռորոշ դեր խաղալ։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Եվրամիություն․ Չափազանց վաղ է խոսել Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման ժամկետների մասին Պապոյանը ԱՄԷ-ից նոր շուկա է բացում հայ արտահանողների առաջ«Այլընտրանք Գերմանիայի համար»-ի հաջողությունը հարված է դարձել Մերցի համար և նախազգուշացում՝ ԵվրոպայինՏանզանիայի նախագահի ամուսինը մահացել է Զանզիբարի հիվանդանոցում Թրամփը առաջարկել է Նյու Մեքսիկո նահանգը վերանվանել «Նյու Ամերիկա»Ռուսաստանում բացատրել են՝ ինչու է Կադիրովը հեռացել տեղեկատվական դաշտիցՀաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը Սիմոնյանը պատմել է՝ որքան հաճախ է շփվում Պուտինի հետԵՄ-ն և ՆԱՏՕ-ն Լայպցիգում ԱԹՍ-ի միջադեպից հետո պատասխան քայլեր են նախապատրաստումՀայաստանի և Վրաստանի միջև ուղևորահոսքն աճել է 36%-ովԴավթաշենում գերեզմանատան հարակից տարածքից «ԱԿ-47» և 30 փամփուշտ են հայտնաբերելՌուսաստանում հեգնանքով արձագանքել են Թրամփի՝ «Լուսինը յուրացնելու» հայտարարությանըԵՄ-ից սառը ցնցուղ․ 2029-ը Հայաստանի հետ առանց վիզայի ռեժիմի հաստատված ժամկետ չէՎանաձորի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը Հրդեհ՝ Երևանյան լճի մոտ․ դեպքի վայր են շտապել հրշեջները Այսօր նշվում է Մաքուր օդի և կապույտ երկնքի միջազգային օրը«Ոստիկանությունում խոշտանգումներ՝ խոստովանական ցուցմունք կորզելու համար»․ փաստաբանի ահազանգըՍեպտեմբերի 7-ին և 8-ին Արեգակի վրա ուժեղ բռնկումներ են սպասվումՔսենիա Սոբչակին անվանել են զումերների «կուռք»Ոսկերիչների փողոցը փակ է լինելու Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ 17-ամյա ուսանողը հարվածել է կուրսընկերոջըԶելենսկին բացահայտել է Թրամփի բանագնացների հետ առանձնազրույցի մանրամասներըNYT. Ուկրաինան 2024 թվականին կորցրել է 1.2 միլիարդ դոլար զենքի ոլորտում կոռուպցիայի պատճառովՆեպալում ջրհեղեղը քշել է ավելի քան 1,8 հազար հա գյուղատնտեսական հողատարածք Փաշինյանն ընդգծել է Հունաստանի աջակցությունը ՀՀ բարեփոխումներին Պեսկովը նշել է Փաշինյանի՝ ՌԴ այցի ժամկետը․ Բաքուն պահանջում է արագացնել «իրանական ուղին»ՆԳՆ-ն առաջարկել է երկու ոստիկանների ծառայությունը դադարեցնելՔաղաքագետը բացատրել է՝ ինչ ուղերձ է պարունակում ամերիկյան պատվիրակության նվերը ՊուտինինՏարբեր համազգեստներ, մեկ առաքելություն. ՀՀ ոստիկանությունը միացել է միջազգային իրազեկման արշավինՊապոյանի գլխավորած պատվիրակությունը Դուբայում մասնակցում է ներդրումային համաժողովին«Էմիլի ֆարմ» դեղատնային ցանցի մասնաճյուղերում արձանագրվել է վարչական իրավախախտման 9 դեպքԻրանը Հարավային Կորեային զգուշացրել է զորքեր ուղարկելու դեպքում լուրջ հետևանքների մասինԿրեմլը Պուտին-Փաշինյան հանդիպումը «կարևոր և բովանդակալից» է անվանելՊուտինն ու Ալիևը պայմանավորվել են ակտիվացնել Մոսկվայի և Բաքվի միջև շփումներըԿԳՄՍ նախարարությունում քննարկվել են կրթության, մշակույթի և սպորտի ոլորտների ընթացիկ հարցերըԼիբանանը հայտնել է Իսրայելի օդային հարվածի հետևանքով 10 զոհի մասինԿոբախիձեն հայտարարություն է արել իր հրաժարական տալու մասինՏարածվում են զրպարտչшկան տեսանյութեր. Ստեփան ԱսատրյանԵվրոպական ժառանգության օրերի շրջանակում մի շարք մշակութային կառույցներ անվճար կհյուրընկալեն բոլորինԻրանը մտադիր է մասնակցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստինԽաղաղության խորհուրդը կարծում է, որ Գազայի վերականգնումը շուտով չի սկսվիՄայր Աթոռը խստորեն դատապարտում է Հովհաննավանքում խնջույքի անցկացումըԸնդամենը մեկ դպրոցական է մնացել Սյունիքի սահմանամերձ գյուղումՎահագն Ալեքսանյանն ու Շվեյցարիայի դեսպանը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգըՄայամիի օդանավակայանում վթարի է ենթարկվել Amazon Air-ի բեռնատար ինքնաթիռը․ զոհեր և վիրավորներ կան Ի՞նչ են քննարկել Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույցի ընթացքումՀովհաննես Յուքինյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղարԱհա «բարեփոխված» առողջապահության իրական դեմքը. Անուշ ՊողոսյանՆորվեգիան Ռուսաստանի սահմանին նոր հրետանային ստորաբաժանում է տեղակայելԱտամնաբուժական կենտրոնի զուգարանակոնքի բաքում թմրանյութի նմանվող զանգվածներ են հայտնաբերվել
Ամենադիտված