Մեսսին տուգանայինից խփած գոլերի քանակով մոտեցել է ռեկորդին Երևանի ենթակայանի հրդեհի հետ կապված ուշագրավ հետք․ Պետրոսյանը հրապարակել է 1969 թվականի տրանսֆորմատորի լուսանկարը 28 ժամ ջուր չի լինելու Շիրակի մարզում Ձևի համար խաղաղություն է հաստատվել, ամենափոքր պատրվակից պատերազմ կսկսվի Գերիների վերադարձ որպես պահանջ չեն ներկայացնում, այլ ակնկալում են․ ակնհայտ է խոսույթի փոփոխությունը Երեկ բացառիկ ստորության ու ստի ականատես ենք եղել. Վարուժան Գեղամյան Ծիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհի դեպքով քննչական խումբ է ձևավորվել Տավուշի մարզի Բերդ համայնքին է վերադարձվել 5.9 հա մակերեսով 3 հողամաս Հայտնի է՝ որ հասցեներում գազ չի լինի Չի կարելի տգիտության քարոզ անել՝ անգործությունը հիմնավորելու համար․ Տարոն Սիմոնյան Բաքվում հայ գերիների «դատավարության» նպատակը ՀՀ դեմ հետագայում իրավական գործընթացներ սկսելն է Մարիա Զախարովա․ «Արևմուտքը հետևողականորեն ոչնչացնում է լրատվամիջոցների բազմակարծությունն ու խոսքի ազատությունը» 

«Ցավոք, ամեն ինչ խեղաթյուրել են այս վեց տարվա մեջ. պետք է ձևավորել իշխանություն, որը պարտված չէ». «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Չկա արտաքին քաղաքականություն»: Այսպես է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանն արձագանքում մեր այն հարցին, թե ինչպիսին է Հայաստանի գործող իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը: «Երեսուն տարվա ընթացքում տարբեր ժամանակահատվածներում Հայաստանն անդամակցել է տարբեր կառույցների, հիմա էլ դրանց շրջանակներում այցեր են իրականացնում, մասնակցում հանդիպումների ու քննարկումների, իրենց պատկերացմամբ, փորձում ինչ-որ բան անել: Մնացածը, կարծես թե, որոշվել է Նյու Յորքում, երբ գնացել են Թուրքիայի տարածք և ստացել հրահանգները»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը:

Նրա խոսքով, օտարների աչքում Հայաստանն այլևս որպես պետություն կամ սուբյեկտ չի ընկալվում: «Երբ ԱՄՆ պետքարտուղարին հարցրել են, թե ի՞նչ են միջազգային հարաբերությունները, նա արձագանքել է՝ դա կարծես երեկոյան ընթրիք լինի, կա՛մ դու սեղանի վրա ճաշատեսակ ես, կա՛մ էլ սեղանի շուրջ նստած մասնակից: Հայաստանը սեղանի վրայի ճաշատեսակ է: Այսօրվա դրությամբ խնդիրը Հայաստանը չէ, Հայաստանում մնացած ընդամենը մեկ հետաքրքրության կետ կա՝ ո՞վ է վերահսկելու, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»: Դա միակ հարցն է, որը քննարկվում է: Ադրբեջանը դրա պատճառով որևէ թուղթ չի ստորագրում, Թուրքիային և Իրանին միայն այդ հարցն է հետաքրքրում: Ռուսական կողմը ևս, կարծես, դրա մասին է անընդհատ ակնարկում: Քննարկման խնդիրն այն չէ՝ միջանցքը կլինի՞, թե՞ ոչ, միջազգային խաղացողներն ունեն այդ կոնսենսուսը, որ դա տեղի է ունենալու: Հայաստանն էլ դա լավ գիտի, դրա համար էլ խոսում է «Խաղաղության խաչմերուկի» մասին: Գիտեն, որ միջանցքը գործարկվելու է: Ամբողջ հարցն այն է, թե ո՞վ է վերահսկելու այդ միջանցքը: Հիմա վերահսկման պայքար է: Հայաստանին չեն հարցնելու՝ այսպես կանե՞ս, թե՞ այնպես: Իրար մեջ ում ատամը ոնց կտրեց, այդպես էլ անելու են: Որպեսզի քեզանից ինչ-որ բան ներկայացնես, պետք է ատամ ցույց տաս: Իսկ մենք ո՞ւմ ենք ատամ ցույց տալիս: Կա՞ երկիր, որին կարողանում ենք ատամ ցույց տալ: Ոչ: Եթե ատամ ցույց չես տալիս, չկա դիմադրողականության խնդիր, չկա նաև հարաբերությունների կարգավորման խնդիր: Ի՞նչը քեզ հետ քննարկեն, քեզ կարող են միայն իրազեկել: Ինչպես Էրդողանը ասաց, որ մեկ տարի առաջ իրազեկել էին սեպտեմբերյան դեպքերի մասին»,- նշում է մեր զրուցակիցը:

Իսկ ի՞նչ վտանգներ կունենա այդ միջանցքի հնարավոր գործարկումը:Շատ է խոսվում Իրանի և Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելու և Հայաստանի՝ ժողովրդի լեզվով ասած՝ «ոտնատակ» հայտնվելու մասին: «Սյունիք չենք ունենալու, դրանից ավելի մեծ վտա՞նգ: Եթե Վրաստանում ընտրություններից հետո, ինչպես վրացի փորձագետներն են կանխատեսում, լինեն խժդժություններ, հետընտրական գործընթացներ, մարդիկ կան՝ նույնիսկ քաղաքացիական պատերազմի վտանգների մասին են խոսում, եթե Իսրայելի ու Իրանի հարաբերությունները հանգեն ռազմական գործողությունների, «ոտնատակ» չենք ընկնելո՞ւ»,-արձագանքում է Պողոսյանը:

Իսկ Հայաստանի իշխանությունները որքանո՞վ են սթափ ու ադեկվատ արձագանքում բոլոր այն իրադարձություններին, որոնք տեղի են ունենում մեր տարածաշրջանում: Իրանի՝ հնարավոր պատերազմին ներգրավվելու հնարավորության մասին ահազանգը լրահոսում առաջիններից է: «Իրենք ադեկվատության խնդիր չունեն: Ասում են՝ եկեք թուղթ ստորագրենք, չնայած վստահ ենք, որ այդ թուղթը ոչինչ չի նշանակում, որովհետև Ադրբեջանի իշխանությունը հաջորդ օրը կարող է հարձակվել: Ադրբեջանն այլևս չգիտի, թե ինչպես ասի, որ չի ստորագրելու որևէ փաստաթուղթ: Վերջին հայտարարությամբ էլ ասել են, որ կիսատ մշակված որևէ փաստաթուղթ անընդունելի է իրենց ստորագրության համար: Այս պարագայում որևէ երկիր որևէ սպասում չունի Հայաստանից:

Յուրաքանչյուրն ունի իր խնդիրը, որը փորձում է լուծել: Իրանը պե՞տք է սպասեր առաջարկների ու լուծումների: Նա առճակատվում էր և ասում՝ սահմանների փոփոխությունը մեզ համար կարմիր գիծ է: Այդ հայտարարությունները պետք է հայկական կողմից հնչեին: Իրանն էլ ասեր՝ այո, ողջունում ենք Հայաստանի այդ դիրքորոշումը: Իրանը չի էլ սպասում, թե հայկական կողմն ինչ կասի, նա առաջինն է իր դիրքորոշումը հայտնում: Կամ՝ շատերն ուրախացել են, թե ինչ լավ է, որ միայն մեր սահմանապահներն են վերահսկելու հայ-իրանական սահմանի խնդիրները և այլն: Ամեն օր հաղորդագրություններ են ստացվում, որ Ռուսաստանը նոր գյուղեր է ազատագրում Կուրսկում էլ, այլ հատվածներում էլ, բոլորը հասկանում են՝ իրենց մոտ առաջընթաց է: Եվրոպայից հնչում են հայտարարություններ, որ պետք է Ռուսաստանի հետ գտնել համագործակցության ուղիներ և այլն: Որևէ մեկը չի ընկալում, որ Ռուսաստանին հնարավոր է լինելու մինչև վերջ ջախջախել:

Ռուսաստանն ամեն ինչ անում է իր շահի համար, այսօր ասում է՝ չես ուզում իմ սահմանապահները կանգնեն քո սահմաններին, դուրս կբերեմ, չես ուզում Զվարթնոցում լինեն, չեն լինի: Դա նշանակում է, որ նա մշակում է կամ ունի գաղափար, թե ինչպես է իր շահերն առաջ տանելու: Դա չի նշանակում, որ Ռուսաստանն իր շահերից հետ է կանգնել և պատրաստ է կորուստների գնալ: Իրեն որևէ պարագայում պարտված չի զգում, հաղթածի նման է: Իսկ մենք հասկանո՞ւմ ենք, թե Ռուսաստանը ինչ սցենարներ է մշակել, գուցե այդ պարագայում ավելի շատ կորուստներ ունենանք կամ առերեսվենք բարդ իրավիճակների հետ: Գնացին, սուրճ խմեցին, ծիծաղեցին, Ռուսաստանն էլ ասաց՝ ուզում ես, սահմանապահներին կհանեմ: Միջազգային հարաբերություններում այդպես չի լինում: Սա պետք է դիտարկենք հաշվարկելու, հասկանալու, սցենարային պլանավորում անելու համար:

«Ի՞նչ անել իշխանությունը մեկ օր ավելի պահելու համար» նպատակի իմաստով շատ ադեկվատ քաղաքականութուն են վարում: Բայց այսօր իշխանությո՞ւն, թե՞ Հայաստան պահելու ու վերականգնելու խնդիր ունենք: Ուստի, ցանկացածս մեր առջև դրված նպատակներից է սկսում գնահատել տեղի ունեցող գործընթացները»,-ասում է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավարը:

Նպատակը սեփական իշխանությունը երկարաձգելն ու ընկած վարկանիշը վերականգնելն է, գուցե դրան են ուղղվա՞ծ նաև դատախազության՝ մեկը մյուսի հետևից դատարաններ ներկայացվող հայցերն ապօրինի գույքի բռնագանձման նպատակով: «Գործեր սկսել դեռ չի նշանակում դրանք ավարտել: Խոսում ենք, որ ժողովրդավար երկիր ենք: Ժողովրդավարության արժեքների համակարգի մեջ կա անմեղության կանխավարկածը: Հույս ունենանք, որ իրավապահ մարմիններն ամեն ինչ ազնիվ կքննեն, դրանից հետո դատական մարմիններն արդար վճիռներ կկայացնեն: Սրանք հույսեր են: Եթե մարդիկ սխալներ, ապօրինություններ են թույլ տվել, կանխամտածված գողություններ են կատարել, թող պատժվեն, ո՞վ կարող է դրան դեմ լինել: Բայց պետք է հասկանալ մեկ պարզ բան՝ ո՞րն է այս ամենի իրական նպատակը: Մանիպուլյատի՞վ է այս ամենը, թե՞ իրականություն:

Ցավոք, ամեն ինչ խեղաթյուրել են այս վեց տարվա մեջ: Եթե այս ամենի մեջ մանիպուլ յացիաների դաշտ է դրված, ինչի՞ վրա հիմնվեմ, որ այս անգամ բոլոր գործերն ազնիվ են քննվելու, այս անգամ դրանք ազնիվ նպատակի համար են, առավել ևս, որ բոլորը մեկտեղվեցին նույն ժամանակահատվածում: Կհետևենք դատական գործընթացներին, կտեսնենք, թե ինչ կլինի: Ամեն մարդ ինքն է դիտարկում, թե ինչպիսին է դատավորի, մեղադրողի, պաշտպանի վարքագիծը: Եթե դատավորը քնի դատական նիստի ժամանակ, ուշադիր չլինի, հարգալից չխոսի, կարգ ու կանոնը չպահի, մարդկանց մոտ վերաբերմունք է ձևավորվելու, և կապ չունի, թե այդ մարդը որ կողմում է: Նույն կերպ Սրբազան շարժման ժամանակ ազնվության մասին քարոզները, ելույթներն ազդում են մարդկանց վրա, որքան էլ փորձեին մանիպուլացնել դա: Երբ մարդը մնում է ինքն իր հետ մենակ, շատ հարցերի տրանսֆորմացիա է տեղի ունենում:

Գուցե մեզ պետք է այս ժամանակահատվածը, որ գիտակցենք, վերափոխվենք, դուրս գանք բարոյահոգեբանական ճգնաժամից, որով հիմա անցնում ենք: Սա ամենացավալի երևույթն է ցանկացած պետության համար: Պետք է պարտված վիճակից դուրս գանք, իսկ դրա համար պետք է ձևավորել իշխանություն, որը պարտված չէ: Ցանկացած պարտված իշխանություն բերելու է նոր պարտություններ, դա մեզ անընդհատ պահպանելու է պարտվածի հոգեվիճակում: Պարտված իշխանությունը պետք է ինքնակամ հեռանա»,-եզրափակում է Թևան Պողոսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մեսսին տուգանայինից խփած գոլերի քանակով մոտեցել է ռեկորդինԵրևանի ենթակայանի հրդեհի հետ կապված ուշագրավ հետք․ Պետրոսյանը հրապարակել է 1969 թվականի տրանսֆորմատորի լուսանկարըՀունգարիայի վարչապետը զրկվել է անձեռնմխելիությունից28 ժամ ջուր չի լինելու Շիրակի մարզումՁևի համար խաղաղություն է հաստատվել, ամենափոքր պատրվակից պատերազմ կսկսվիԳերիների վերադարձ որպես պահանջ չեն ներկայացնում, այլ ակնկալում են․ ակնհայտ է խոսույթի փոփոխությունըԵրեկ բացառիկ ստորության ու ստի ականատես ենք եղել. Վարուժան ԳեղամյանԾիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհի դեպքով քննչական խումբ է ձևավորվելՏավուշի մարզի Բերդ համայնքին է վերադարձվել 5.9 հա մակերեսով 3 հողամասՄիջազգային կոալիցիան Իրաքում գտնվող ռազմական բազաները հանձնել է երկրի կառավարությանըՀայտնի է՝ որ հասցեներում գազ չի լինիՉի կարելի տգիտության քարոզ անել՝ անգործությունը հիմնավորելու համար․ Տարոն ՍիմոնյանԲաքվում հայ գերիների «դատավարության» նպատակը ՀՀ դեմ հետագայում իրավական գործընթացներ սկսելն էՄարիա Զախարովա․ «Արևմուտքը հետևողականորեն ոչնչացնում է լրատվամիջոցների բազմակարծությունն ու խոսքի ազատությունը»ԵՄ-ն մտադիր է դիտորդի կարգավիճակով միանալ Սաուդյան Արաբիայի կոալիցիային՝ ընդդեմ հութիներիՀԷՑ-ի պատվիրակմամբ իրականացվում է անկախ փորձաքննություն․ Ռոմանոս ՊետրոսյանՉեմ տեսել, որ բանակցություններ վարվեն ու պատանդներ լինեն․ Հրայր ՊալյանԱդրբեջանի թիրախը Հայաստանն է, որ հետո մեղադրեն, թե ՀՀ-ն հանցագործություն է խթանել. ՍիմոնյանԿաթողիկոսը չպիտի՛ հեռանա․ ՔՊ-ին տված քվեն Կաթողիկոսի հեռացման մանդա՞տ էԻ՞նչ անել, եթե կենդանին կծել կամ ճանկռել է, ինչպե՞ս կանխել կատաղության հնարավոր զարգացումը. ԱՆ-ի խորհուրդներըՉենք կարող խոսել տևական խաղաղության մասին, երբ ունենք պատանդներ. Աննա ՄելիքյանՈղբերգական դեպք Աշտարակում․ 69-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է կամրջի տակ, մեքենան՝ կամրջի վրաՊետդեպարտամենտը զգուշացրել է Մեծ Բրիտանիայում գտնվող ամերիկյան օբյեկտների համար բարձր ռիսկի մասինՏավուշի քրեական ոստիկանները խողովակները գողանալիս ձերբակալել են 3 անձիԴոնեցկում հարձակման հետևանքով հիվանդանոց է վնասվել․ 4 մարդ է տուժել, այդ թվում՝ 3 երեխաՈւկրաինայի վարչապետը կարծում է, որ ձմեռը դժվար է լինելու երկրի համարՔիչ առաջ Աշտարակի կամրջից մարդ ընկավ․ Սոֆյա ՀովսեփյանՏարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 28-ի դրությամբԾնվել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի երկրորդ երեխանFranceinfo. Ֆրանսիան 2022 թվականից ի վեր մարզել է 22,000 ուկրաինացի զինվորականների#ՈՒՂԻՂ․ «Երեք տարի բանտում. Խաղաղությունն ու հայ գերիները» թեմայով քննարկումԿառլեն Մկրտչյանը գլխավորելու է ՔՊ ցուցակը Արտաշատ միավորված համայնքի ՏԻՄ ընտրություններումԺամանցային համերգը սխալ էր, ներողություն ենք խնդրում. Առաջին ալիքԿալլասը պահանջելու է, որ ԵՄ երկրները Կիևին փոխանցեն Patriot հրթիռներԵրևան-Սևան ավտոճանապարհին 25-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԵրեք երեխա և կին տուժել են Վորոնեժի մարզում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով․ ՌԴ ՊՆ-ն հայտնել է 254 ԱԹՍ-ի խոցման մասինԻնդոնեզիայում նավաբեկության հետևանքով զոհերի թիվը հասել է 66-իՀՀ դեսպանը և Իրանի փոխնախագահը քննարկել են երկկողմ բեռնափոխադրման ներկա վիճակը, առկա խոչընդոտներըՆեթանյահուն հանձնարարել է Էրդողանի դեմ հայց նախապատրաստել Միջազգային քրեական դատարանումPolitico. ԵՄ-ն աշխատում է Ուկրաինայի՝ դաշինքին անդամակցության ճանապարհային քարտեզների վրաՄարտի 1-ի գործի քննության կառուցվածքը փոխվել է, առանձնացվել է 5 ուղղությունՄարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել Փարիզի «World challenge cup»-ումԻսրայելում ձերբակալել են 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդունԹրամփը հայտարարել է Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո մեծ առաջընթացի մասին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԹրամփ․ Նավթի գները կնվազեն, երբ ԱՄՆ-ը հաղթի Իրանի դեմ պատերազմում Ընտրություններն անցել են առանց միջադեպերի․ ՆԳՆ հայտարարությունըԱվտովթար՝ Սյունիքի մարզումՆեթանյահուն գաղտնի այցելել է Աբու Դաբի՝ ԱՄԷ նախագահի հետ հանդիպելու համար Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և 6 մարզի բազմաթիվ հասցեներում
Ամենադիտված