Արցախցի Անուշին օգնություն է պետք. որտե՞ղ կարող է անվճար ՄՌՏ անցնել. Նաիրա Զոհրաբյան
ԲլոգոսֆերաԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքում գրել է.
«Նկարում 5 անչափահաս բալիկի երիտասարդ մայր, արցախցի Անուշն է՝ իր բալիկների հետ։ Անուշը ողնաշարի ճողվածք «գրիժա» ունի։ Ցավերը սարսափելի են։ Էս պահին պետք է կլինիկա, որտեղ Անուշը անվճար ՄՌՏ կարող է անցնել, որից հետո Անուշին հետազոտող բժիշկը կորոշի վիրահատության անհրաժեշտությունը։
Վստահ եմ՝ որ արձագանք որեւէ կլինիկայից լինելու է»: