Ուկրաինան պատժամիջոցներ է պատրաստում Ռուսաստանին օգնող երկրների դեմ․ Զելենսկի
Աշխարհ
Ուկրաինան պատրաստվում է պատժամիջոցներ կիրառել այն երկրների դեմ, որոնք կօգնեն Ռուսաստանին շրջանցել սահմանափակումները։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, փոխանցում է Gazeta.ru–ն։
«Մենք պատրաստում ենք մեր պատժամիջոցների փաթեթները, մասնավորապես՝ ուղղված երրորդ երկրներում գտնվող կազմակերպությունների և սխեմաների դեմ, որոնք, ցավոք, օգնում են Ռուսաստանին շրջանցել որոշ պատժամիջոցներ», - գրել է Ուկրաինայի առաջնորդը։
Զելենսկին չի մանրամասնել, թե որ երկրների մասին է խոսքը։ Միաժամանակ, Ուկրաինայի նախագահը հայտարարել է երկրի վերականգնման նպատակով հիմնական գործընկերների հետ հետագա համագործակցության վերաբերյալ որոշման նախապատրաստման մասին։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում