Հնդկաստանը Պակիստանին մեղադրել է հրադադարի ռեժիմը խախտելու մեջ
Աշխարհ
Պակիստանը հրադադարի ռեժիմը խախտել է 10-րդ անգամ անընդմեջ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Հնդկաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցչին։
«Մայիսի 3-ի լույս 4-ի գիշերը Պակիստանի բանակի դիրքերը վերահսկողության գծի երկայնքով դիմել են չհրահրված փոքր տրամաչափի զենքերից կրակի», - ասել է խոսնակը։
Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը հավելել է, որ հրադադարի ռեժիմը խախտվել է Կուպվարայի, Բարամուլլայի, Պունչի, ինչպես նաև Ռաջաուրիի և Մենդհարի շրջակայքում։ Խախտումներ են գրանցվել նաև Ջամմուի և Քաշմիրի Նաուշերա, Սանդերբանի և Ախնուր շրջաններում: Հնդկաստանի ՊՆ խոսնակը հայտարարել է, որ հնդկական բանակը կրակին արձագանքել է «արագ և համաչափ»։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում