Ուկրաինան պատրաստ է հրադադարի․ Զելենսկի
Աշխարհ
Ուկրաինան պատրաստ է հրադադարի «ցանկացած օրվանից»։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հաղորդում է «Украинская вистина»-ն։
«Մեզ անհրաժեշտ է իրական հրադադար։ Ուկրաինան պատրաստ է լռության ցանկացած օրվանից, բայց առնվազն մեկ ամսով՝ պատերազմին վերջ դնելու համար։ Եթե լռություն, ապա ամեն օր, եթե հրադադար, ապա ոչ թե տոներին, այլ ամեն օր», - ասել է նա։
Միևնույն ժամանակ, Ուկրաինան սպառնալիք է հնչեցրել Ռուսաստանի հասցեին։ Ավելի վաղ Զելենսկիի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը իր տելեգրամյան ալիքում վերահրապարակել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, անօդաչու թռչող սարքերի և այրվող Կարմիր հրապարակի լուսանկարը, որում նշվում էր. «Մենք այս օրը հնարավորինս մոտեցրինք»։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում