Սիրիան համաձայնագիր կկնքի Թուրքիայի հետ
Աշխարհ
Սիրիան նախատեսում է «մոտ ժամանակներս» Թուրքիայից էլեկտրաէներգիայի ներկրման մասին համաձայնագիր ստորագրել՝ երկու երկրների միջև 400-կիլովոլտանոց էլեկտրահաղորդման գծով, հայտնել է կիրակի օրը սիրիական պետական լրատվական գործակալությունը՝ հղում անելով երկրի էներգետիկայի նախարարի հայտարարությանը։
Նախարար Մոհամմեդ ալ-Բաշիրի վկայությամբ, Սիրիան նաև աշխատում է գազատարի ստեղծման ուղղությամբ, որը կկապի թուրքական սահմանամերձ Քիլիս քաղաքը և երկրի հյուսիսում գտնվող սիրիական Հալեպ քաղաքը, տեղեկացնում է Reuters-ը։
«Գազատարը թույլ կտա օրական 6 միլիոն խորանարդ մետր գազ մատակարարել Սիրիայում գտնվող էլեկտրակայաններին, ինչը կնպաստի երկրում էներգետիկ իրավիճակի բարելավմանը», - հավելել է նա։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում