Մահացել է նախկին արտգործնախարարը
Աշխարհ
96 տարեկան հասակում շնչառական անբավարարությունից մահացել է Հունաստանի նախկին արտգործնախարար Պետրոս Մոլիվիատիսը։ Այս մասին հաղորդում է հունական ERT-news հեռուստաալիքը։
Մոլիվիատիսը ծնվել է 1928 թվականի հունիսի 12-ին Քիոս կղզում։ Ավարտել է Աթենքի համալսարանը, կրթությամբ՝ իրավաբան։ Մոլիվիատիսը կարիերայի դիվանագետ էր, ՄԱԿ-ում և ՆԱՏՕ-ում Հունաստանի մշտական պատվիրակությունների անդամ, ծառայել է Մոսկվայում, Պրետորիայում և Անկարայում գտնվող Հունաստանի դեսպանատներում, իսկ 1974-ից 1980 թվականներին եղել է վարչապետ Կոնստանտինոս Կարամանլիսի դիվանագիտական խորհրդական և քաղաքական կաբինետի գլխավոր տնօրեն։ Ավելի ուշ, երբ Կարամանլիսը դարձավ Հունաստանի նախագահ (1980-1985, 1990-1995), նա գլխավոր քարտուղարն էր և նախագահական գրասենյակի ղեկավարը։
Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել նրա ընտանիքին և մտերիմներին։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում