Մոսկվայի բնակելի շենքում պայթյուն է տեղի ունեցել
Աշխարհ
Մոսկվայի բազմահարկ բնակելի շենքում պայթյուն է տեղի ունեցել ։ Նախնական տվյալներով՝ կան զոհեր, գրում է Shot Telegram ալիքը։
«SHOT-ի տվյալներով՝ Գեներալ Տյուլենևի փողոցի շենքի վերին հարկերից մեկի բնակարանում տեղի է ունեցել ուժեղ պայթյուն», - ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ բնակարաններից մեկը լուրջ վնաս է ստացել։ Պայթյունից անմիջապես հետո դեպքի վայրում հրդեհ է բռնկվել։ Զոհերի ճշգրիտ թիվը հայտնի չէ։ Դեպքի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն դեռևս չկա։


















































Ամենադիտված
Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ մարտի 30-ին և 31-ին