Չինաստանը մաքսատուրքերը շրջանցելու համար ԱՄՆ ապրանքներ է առաքում երրորդ երկրների միջոցով
Աշխարհ
Չինական ընկերություններն իրենց ապրանքներն ԱՄՆ են առաքում երրորդ երկրների միջոցով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սահմանված ներմուծման բարձր մաքսատուրքերը շրջանցելու համար։ Այս մասին հայտնում է Financial Times թերթը։
Նշվում է, որ չինական սոցիալական ցանցերում գովազդները արտահանողներին առաջարկում են ապրանքներ ուղարկել այնպիսի երկրներ, ինչպիսին է Մալայզիան, որտեղ նրանց կտրամադրվի ծագման նոր վկայական, որից հետո ապրանքները կուղարկվեն ԱՄՆ:
Այնուամենայնիվ, ԱՄՆ առևտրային օրենսդրությունը նշում է, որ եթե ապրանքները առաքվում են երրորդ երկրների միջոցով, դրանք պետք է ենթարկվեն «զգալի վերափոխման»՝ նոր ծագման վկայական ստանալու համար: «Սա վերամշակում է կամ արտադրություն»,-ասվում է հոդվածում։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում