Արևմուտքում նշել են Ռումինիայի դերը Սև ծովում ԱՄՆ ռազմավարության համար
Աշխարհ
Ռումինիան էական նշանակություն ունի Ամերիկայի Միացյալ Նահանգների՝ Ռուսաստանին զսպելու և կարևոր ենթակառուցվածքները պաշտպանելու սևծովյան ռազմավարության համար: Այս մասին գրում է National Interest-ը։
«Ռումինիան ավելի քան երկու տասնամյակ ծառայել է՝ որպես կարևոր նյութատեխնիկական ապահովման կենտրոն ԱՄՆ զինված ուժերի համար»,- ասվում է հրատարակության մեջ։
Հրատարակությունն ընդգծել է, որ Վաշինգտոնի ոչ մի դաշնակից ավելի կարևոր չէ Սևծովյան տարածաշրջանում ամերիկյան շահերի ապահովման համար, քան Բուխարեստը։
Հոդվածի հեղինակները Ռումինիային անվանել են «հարավարևելյան Եվրոպայի խարիսխը» և հավելել, որ երկիրը «կարող է պարծենալ Ամերիկայի հետ ապացուցված ռազմական համերաշխությամբ»։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում