Ալեն Սիմոնյանը հանդիպել է դեսպան Կոպիրկինի հետ․ այցելություն է սպասվում ՌԴ–ից (տեսանյութ)
Արտաքին ՔաղաքականԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Euromedia24–ի հետ հարցազրույցում անդրադարձել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի այն մտքին, թե Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպը կազմկապերպվել էր, իբր, ՀՀ–ում ՌԴ դեսպանատան կողմից։
«Ես հենց նոր եմ գալիս ՌԴ դեսպանի (Սերգեյ Կոպիրկին – խմբ․) հետ հանդիպումից և ճիշտ չէ, որ հիմա քաղաքական գնահատակններ տամ, առավել ևս՝ հիմա սպասում ենք ՌԴ Դաշնային ժողովի ղեկավարի (ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկո) այցին Հայաստանի Հանրապետություն։ Հիմա քաղաքական գնահատականներ տալը, կարծում եմ, իմ կողմից տեղին չէ»,– ասաց Սիմոնյանը։
ՀՀ ԱԺ–ից հայտնում են, որ Ալեն Սիմոնյանի և ՌԴ դեսպանի քննարկումների առանցքում են եղել երկկողմ, ինչպես նաև միջխորհրդարանական հարաբերություններին վերաբերող թեմաները:
Կողմերն անդրադարձել են նաև ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի` Հայաստանի Հանրապետություն կատարելիք պաշտոնական այցին առնչվող օրակարգային հարցերին:


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)