Ինչով է պայմանավորված Կրեմլի վերաբերմունքը Գերմանիայի նոր կանցլերի նկատմամբ
Աշխարհ
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլի վերաբերմունքը Գերմանիայի նոր կանցլերի նկատմամբ կորոշվի վերջինիս գործողություններով։
Այդ կապակցությամբ նա նշել է, որ Գերմանիայի կանցլերի ամենահավանական թեկնածուի՝ Ֆրիդրիխ Մերցի հայտարարությունները հուսադրող չեն։
«Մենք լսել ենք մի շարք հայտարարություններ, որոնք նա արել է մինչ այժմ, այդ հայտարարությունները չեն ազդարարում Գերմանիայի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունների կարգավորման ճանապարհով գնալու նրա ցանկությունն ու պատրաստակամությունը»,- պարզաբանել է Պեսկովը։
Գերմանիայի կանցլերի ընտրությունները Բունդեսթագում տեղի կունենան մայիսի 6-ին։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում