Պուտինը և Մոդին քննարկել են Պահալգամի «ահաբեկչությունը»
Աշխարհ
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Պահալգամում վերջերս տեղի ունեցած ահաբեկչությունը, գրում է ՏԱՍՍ-ը։
Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Պուտինը ցավակցություն է հայտնել և վերահաստատել Հնդկաստանի աջակցությունը ահաբեկչության դեմ պայքարում։
«Պուտինն ընդգծել է, որ նողկալի հարձակման մեղավորները և նրանց աջակիցները պետք է պատասխանատվության ենթարկվեն», - ասել է Հնդկաստանի դիվանագիտական ներկայացուցիչը:
Զրույցի ընթացքում Մոդին և Պուտինը վերահաստատել են նաև ռուս-հնդկական գործընկերության հետագա ամրապնդման իրենց փոխադարձ հանձնառությունը։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում