Արևմուտքը տասնամյակներ շարունակ պատրաստվել է Ռուսաստանի դեմ վրեժ լուծելու․ քաղաքագետ
Աշխարհ
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո արևմտյան երկրները տասնամյակներ պատրաստվեցին Ռուսաստանի դեմ վրեժ լուծելու համար: Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է հայ քաղաքագետ, «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը։
«Հենց Արևմուտքը երկար տարիներ պահպանեց նացիզմի մնացորդները՝ կերակրելով նրան արևմտյան բացառիկության և մնացած աշխարհի նկատմամբ գերազանցության գաղափարներով: Փաստորեն, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Արևմուտքը տասնամյակներ պատրաստվեց Ռուսաստանի դեմ վրեժ լուծելու համար», - ասել է փորձագետը:
Այվազյանը հավելել է, որ Արևմուտքը կարողացավ քանդել ԽՍՀՄ-ը, բայց Ռուսաստանի դեպքում սխալ հաշվարկեց։ Քաղաքագետի խոսքով՝ այսօր շատերը Ռուսաստանի Դաշնությունը տեսնում են՝ որպես «ազատագրող անգլոսաքսոնական նացիզմի տիրապետությունից»։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)