ԵՄ-ն մերժել է Մեծ Բրիտանիային մուտք գործել քրեական տվյալների բազա
Աշխարհ
Եվրամիությունը որոշել է Բրիտանիային թույլ չտալ հանցագործության և անօրինական միգրացիայի վերաբերյալ տվյալների բազաների հասանելիություն։ Այս մասին գրում է Times թերթը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրների։
Բրիտանական կողմը վրդովված է Բրյուսելի մերժումից, քանի որ այն «շատ դժվարացնում է համագործակցությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսին է անօրինական միգրացիան», ասվում է հրապարակման մեջ։
Այս տվյալների բազաներին հասանելիությունը Բրիտանիային թույլ կտա ավելի արագ մշակել ապաստանի դիմումները, հաղորդում է Times-ը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում