Ֆինլանդիայի արտգործնախարարի ելույթը չեղարկվել է կասկածելի ավտոմեքենայի պատճառով
Աշխարհ
Ֆինլանդիայի արտգործնախարար Էլինա Վալտոնենի ելույթը Բեռլինում չեղարկվել է մոտակայքում կայանված կասկածելի ավտոմեքենայի պատճառով։ Այս մասին հայտնում է Yle-ն։
Անհայտ անձինք իրենց ավտոմեքենան թողել են գիտական հաստատության մոտ, իսկ անվտանգության աշխատակիցներն արգելել են Վալտոնենին ներս մտնել։ Դա հանգեցրել է միջոցառման չեղարկմանը, որին մասնակցում էին անվտանգության քաղաքականության հարյուրից ավելի փորձագետներ, ովքեր ցանկանում էին լսել ֆին դիվանագետին:
Նախկինում Ֆինլանդիայի ֆինանսների նախարարությունը ԵՄ-ից բյուջետային զիջումներ էր խնդրել պաշտպանական ծախսերի համար:
Նշվում է, որ Ֆինլանդիայի իշխանությունները մտադիր են մինչև 2029 թվականը պաշտպանական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի առնվազն 3%-ի։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում