Գազան շրջափակման եզրին. Իսրայելի նոր օգնության պլանը մերժվեց
Քաղաքական
Իսրայելի առաջարկը՝ սննդային օգնությունը բաշխել Գազայի ռազմականացված գոտիներում՝ շրջանցելով ՄԱԿ-ին ու հումանիտար կազմակերպություններին, ՀԱՄԱՍ-ը անվանել է «սպառնալիք» և «քաղաքական ճնշման գործիք»։ Կազմակերպությունը պնդում է՝ օգնությունը պետք է տրամադրվի միայն միջազգային կամ տեղական իրավասու կառույցների միջոցով։ ՄԱԿ-ն ու մի շարք ՀԿ-ներ նույնպես նախազգուշացրել են, որ Իսրայելի ծրագիրը վտանգավոր է, իսկ «ռացիոններով» օգնության մատակարարումը զինված գոտիներում միայն խորացնում է հումանիտար ճգնաժամը։ Նշենք, որ վերջին ինը շաբաթում Իսրայելն ամբողջությամբ արգելափակել է սննդի մուտքը Գազա, հայտնում է Al-Jazeera-ն ։
Միևնույն ժամանակ, Իսրայելի ԶՈՒ շտաբի պետ Էյալ Զամիրը հայտարարել է՝ տասնյակ հազարավոր պահեստազորայիններ կկանչվեն՝ Գազայում գործողությունների ծավալը մեծացնելու նպատակով։
Գազայի առողջապահության նախարարության տվյալներով՝ Իսրայելի գործողությունների արդյունքում զոհվել է առնվազն 52,567 մարդ, ավելի քան 61,700՝ ըստ կառավարական աղբյուրների, որոնք ընդգրկում են նաև փլատակների տակ մնացած հազարավոր անհետ կորածներին։ Զոհերի գերակշիռ մասը քաղաքացիական բնակչություն է։


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել