ԱՄՆ-ն անօրինական ներգաղթյալներին կվճարի երկիրը լքելու համար
Աշխարհ
ԱՄՆ իշխանությունները կվճարեն անօրինական միգրանտների տուն վերադառնալու տոմսերի համար և նրանց յուրաքանչյուրին կտրամադրեն 1000 դոլար, երբ նրանք հաստատեն իրենց մեկնումը երկրից, երկուշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը (DHS):
Վճարումը ստանալ ցանկացող միգրանտները պետք է գրանցվեն CBP Home բջջային հավելվածում, ներկայացնեն մեկնման ծանուցում և հաստատեն, որ լքում են Միացյալ Նահանգները։ Դրանից հետո նրանց կփոխանցվի միանվագ 1000 դոլար։
«Եթե դուք անօրինական կերպով գտնվում եք Միացյալ Նահանգներում, ինքնաարտաքսումը ձերբակալությունից խուսափելու լավագույն, ամենաապահով և ամենաարդյունավետ միջոցն է», - Fox News-ին ասել է ԱՄՆ Անվտանգության դեպարտամենտի հանձնակատար Քրիստի Նոեմը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)