Շոլցը զանգահարել է Զելենսկուն․ ինչ են քննարկել
Աշխարհ
Օլաֆ Շոլցը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ՝ Գերմանիայի կանցլերի պաշտոնում նրա վերջին օրը ։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի նախարարների կաբինետի մամուլի քարտուղար Շտեֆեն Հեբեստրեյտը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Իր ժամկետի ավարտին կանցլեր Շոլցը այսօր կեսօրին հեռախոսազրույց է ունեցել (...) Զելենսկու հետ», - ասաց նա։
Հեբեստրեյտի խոսքով՝ Ուկրաինայի հակամարտությունը և դրա հետևանքները կանցլերի պաշտոնավարման ժամկետի վրա ավելի մեծ ազդեցություն են ունեցել, քան որևէ այլ առանձին իրադարձություն։ Մամուլի քարտուղարի խոսքով՝ Շոլցը շնորհակալություն է հայտնել Զելենսկուն սերտ համագործակցության համար։
«Նա ընդգծել է, որ Գերմանիան կշարունակի աջակցել Ուկրաինային՝ սերտ համագործակցությամբ եվրոպական և միջազգային գործընկերների հետ այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է», - հավելեց Հեբեստրեյտը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)