Հռոմի պապի ընտրությանը մասնակցող 133 կարդինալները ժամանել են Հռոմ
Աշխարհ
Բոլոր կարդինալները, որոնք կընտրեն հաջորդ Հռոմի պապին, ժամանել են Հռոմ, երկուշաբթի օրը հաղորդել է Vatican News պորտալը։
«Բոլոր 133 կարդինալները, որոնք եկել են աշխարհի տարբեր ծայրերից, գտնվում են Հռոմում», - ասվում է հայտարարության մեջ։
Նրանք կհավաքվեն չորեքշաբթի՝ մայիսի 7-ին, Վատիկանում՝ Սիքստինյան կապելլայում, կոնկլավի համար։ Միջոցառումը կսկսվի տեղական ժամանակով 16:30-ին (Մոսկվայի ժամանակով 17:30-ին): Կոնկլավի մասնակիցները պետք է օրը մի քանի անգամ քվեարկեն, մինչև թեկնածուներից մեկը ստանա ձայների երկու երրորդը գումարած առնվազն մեկ լրացուցիչ ձայն։
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մահացել է ապրիլի 21-ի առավոտյան՝ 89 տարեկան հասակում՝ ծանր հիվանդությունից հետո։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)