Թրամփն Էրդողանին հրավիրել է ԱՄՆ
Աշխարհ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո հայտարարել է, որ վերջինս իրեն հրավիրել է այցելել ԱՄՆ: Այս մասին թուրք առաջնորդը գրել է X-ի իր միկրոբլոգում։
«Այսօր ԱՄՆ նախագահ, իմ հարգարժան ընկեր Դոնալդ Թրամփի հետ ունեցած հեռախոսազրույցը շատ արդյունավետ էր, բովանդակալից և անկեղծ: Ես փոխանցեցի, որ շատ ուրախ կլինեմ ընդունել իմ սիրելի ընկերոջը Թուրքիայում որքան հնարավոր է շուտ, իսկ նա մեզ հրավիրեց ԱՄՆ», - գրել Է Էրդողանը։
Նա նաեւ նշել է, որ «քննարկել է Գազայի հատվածում վատթարացող հումանիտար իրավիճակը, Սիրիան, Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ պատերազմը, համաշխարհային առեւտուրը, Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ շարունակվող բանակցությունները եւ բազմաթիվ այլ տարածաշրջանային ու գլոբալ հարցեր»՞:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)