Թրամփը բարձր է գնահատել Ռուսաստանի որոշումը
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձր է գնահատել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը՝ Հաղթանակի 80-ամյակի առթիվ Ուկրաինայում հրադադար հայտարարելու վերաբերյալ։
«Կարծում եմ՝ մենք մեծ ճանապարհ ենք անցել, և գուցե ինչ-որ բան տեղի ունենա, հուսով եմ՝ տեղի կունենա», - ասաց նա՝ Սպիտակ տանը լրագրողների կողմից Ուկրաինայի հարցմանը անդրադառնալով։
Ամերիկացի առաջնորդը շեշտել է, որ բոլոր կողմերն այժմ շահեկան դիրքում են գտնվում հակամարտությունը լուծելու համար։ Թրամփի խոսքով՝ և՛ Ռուսաստանը, և՛ Ուկրաինան հանձնառու են խաղաղ կարգավորմանը։
«Եթե ես նախագահ չլինեի, ոչ ոք դա չէր կարգավորի», - ասաց Թրամփը։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)