Պակիստանն իր դեմ ագրեսիայի դեպքում հակահարված կտա
Աշխարհ
Պակիստանն իր դեմ ագրեսիայի դեպքում հակահարված կտա: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում (Միավորված ազգերի կազմակերպություն) Պակիստանի մշտական ներկայացուցիչ Ասիմ Իֆթիհար Ահմեդը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Եթե տեղի ունենա ագրեսիայի որևէ գործողություն, որևէ սադրանք, ապա ակնհայտ է, որ ինչպես ցանկացած այլ երկիր, մենք ունենք ինքնապաշտպանության իրավունք, ինչը համապատասխանում է ՄԱԿ-ի կանոնադրությանը», - ասել է նա:
Դիվանագետը նշել է, որ Պակիստանը «խաղաղություն է ուզում, բայց դրա հետ մեկտեղ ցանկացած ագրեսիա զսպելու հնարավորություններ ունի»:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին