Թրամփը խոսել է «Հյուսիսային հոսք»-ի պայթեցման մեղավորների մասին
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է Ռուսաստանի մասնակցությունը «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք 2» գազատարների ռմբակոծմանը ։ Այս մասին նա հայտարարել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցի ժամանակ։
Նրա խոսքով՝ ինքը ճշգրիտ տեղեկություններ ունի այն մասին, թե ով է պատասխանատու գազատարի պայթյունի համար։ Սակայն նա մեղավորների անունները չնշեց։ Պետության ղեկավարը միայն ընդգծեց, որ Ռուսաստանը դրա հետ որևէ կապ չունի։
Թրամփը նաև զգուշացրել է, որ կարող է ցանկացած պահի հարցնել «որոշակի մարդկանց» այդ մասին՝ առանց հետաքննության վրա մեծ գումարներ ծախսելու։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)