Քանի երկրի ղեկավար է մասնակցելու Մոսկվայում Հաղթանակի շքերթին
Աշխարհ
2025 թվականին Հաղթանակի 80-ամյակի տոնակատարությանը Մոսկվա կժամանեն 24 երկրների ղեկավարներ։ ԱՊՀ երկրների ղեկավարներից բացի, որոնք ամենից հաճախ մայիսի 9-ին են մասնակցում, նախատեսված է Բրազիլիայի և Բուրկինա Ֆասոյի նախագահներ Լուլա դա Սիլվայի և Իբրահիմա Տրաորեի, Վենեսուելայի և Վիետնամի առաջնորդներ Նիկոլաս Մադուրոյի և Տո Լամի, Կուբայի և Սերբիայի նախագահներ Միգել Դիաս-Կանելի և Ալեքսանդր Վուչիչի, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի և Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոյի ներկայությունը։
Միջոցառմանը կմասնակցեն նաև Լաոսի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության (ԼԺԴՀ) և Կոնգոյի Հանրապետության նախագահներ Դենիս Սասու Նգուեսսոն, ինչպես նաև Մյանմայի վարչապետ Մին Աուն Հլայնը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը չի մասնակցի Հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառմանը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)