Գերմանիայում բացահայտել են՝ ինչպես է Բերբոկը ցանկանում «պսակել իր կարիերան»
Աշխարհ
Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բաերբոքը ցանկանում է դառնալ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Սահմանադրության և ինքնիշխանության գերմանական խորհրդի ղեկավար Ռալֆ Նիմեյերը։
«Նա միշտ փորձում էր խաղալ այս մեծ դերը, լինել այս մեծ առաջնորդը, իրականում այդ պաշտոնը տրվում է ընդամենը մեկ տարով և հատուկ առաջադրանքներ չի պարունակում»,- ընդգծել է նա։
Նիմեյերի խոսքով՝ պաշտոնը պահանջում է մի քանի հանդիպումներ, «և պաշտոնավարման ժամկետն արդեն ավարտվում է»։
«Նա պարզապես ցանկանում է պսակել իր կարիերան, որպեսզի հետո ասի, որ եղել է Գլխավոր ասամբլեայի նախագահ»,- եզրափակել է քաղաքական գործիչը։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում