Օրբանը բացատրել է՝ ինչու է կոնֆլիկտ ունեցել Զելենսկու հետ
Աշխարհ
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ ստիպված է եղել կոնֆլիկտ ունենալ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ, քանի որ նրա խոսքերում անթաքույց սպառնալիք է նկատել: Այս մասին Նա հայտնել է Հունգարիայի խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ, փոխանցում է RBC-ն։
Օրբանը պարզաբանել է, որ դժգոհ է եղել Զելենսկու այն հայտարարությունից, որ Հունգարիայի քաղաքացիների մեծամասնությունը կողմ է Ուկրաինայի անդամակցությանը ԵՄ-ին։ Օրբանի կարծիքով՝ Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին սպառնալիք կստեղծի Հունգարիայի համար և կսնանկացնի Բուդապեշտը:
Նրա խոսքով՝ «Զելենսկին պայմանավորվել է Բրյուսելի հետ մինչև 2030 թվականը իր երկիրը ԵՄ-ին անդամակցելու մասին» և ցանկանում է, որ այդ որոշումը կատարվի հունգարացիների կողմից։ Ըստ Օրբանի՝ «Զելենսկին հույս ունի, որ Հունգարիան կունենա ուկրաինամետ կառավարություն, որը կվայելի Բրյուսելի աջակցությունը»։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)