Սուդանի օդանավակայանում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով՝ խոշոր հրդեհ է բռնկվել
Աշխարհ
Սուդանի հյուսիս-արևելքում գտնվող Պորտ Սուդանի միջազգային օդանավակայանում հրդեհ է բռնկվել այն բանից հետո, երբ այնտեղ տեղակայված վառելիքի պահեստարանները գնդակոծվել են։ Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը։
«Անօդաչու թռչող սարքը հարվածել է օդանավակայանի տարածքում գտնվող վառելիքի պահեստարաններին՝ առաջացնելով պայթյուն և հրդեհ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Քաղաքացիական պաշտպանության ծառայություններն աշխատում են հրդեհը մարելու ուղղությամբ։ Բոլոր չվերթները չեղյալ են հայտարարվել։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)