Վատիկանում Հռոմի նոր պապի ընտրության ժամանակ բջջային հեռախոսակապը կդադարեցվի
Աշխարհ
Վատիկանը մայիսի 7-ին կդադարեցնի բջջային կապը նոր պապի ընտրության փակ կոնկլավից առաջ։ Այս մասին հայտնում է CNN-ը։
«Հեռախոսային կապը կդադարեցվի չորեքշաբթի օրը՝ տեղական ժամանակով ժամը 15:00-ին՝ կարդինալների՝ Սիքստինյան կապելլա մեկնելուց մեկուկես ժամ առաջ՝ պապական կոնկլավը սկսելու համար», - ասվում է հայտարարության մեջ:
Ապրիլի 28-ին Սուրբ Աթոռի մամուլի ծառայության ղեկավար Մատեո Բրունին հայտարարեց, որ կարդինալների կոնկլավը կհանդիպի մայիսի 7-ին նոր Պապ ընտրելու համար: Մասնակցելու իրավունք ունեն մինչև 80 տարեկան մոտ 135 կարդինալներ ամբողջ աշխարհից:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում