Ինդոնեզիայում առաջարկել են տղամարդկանց սոցիալական օգնություն տրամադրել միայն ստերիլիզացումից հետո
Աշխարհ
Սոցիալական օգնություն ստանալու համար աղքատ ինդոնեզացի տղամարդիկ պետք է պարտադիր ստերիլիզացիա անցնեն։ Այս մասին հայտարարել է Արևմտյան Ճավա նահանգի նահանգապետ Դեդի Մուլյադին, հայտնում է Jakarta Globe պորտալը։
Նա ֆինանսական աջակցությունը կապել է տարածաշրջանի աղքատության հաղթահարման քաղաքականության հետ, որը, իշխանությունների կարծիքով, կարող է օգնել լուծել ծնելիության վերահսկումը վազէկտոմիայի (ստերիլիզացում-խմբ․) միջոցով: Որպես բոնուս՝ ստերիլիզացմանը համաձայնող տղամարդկանց առաջարկում են 500 հազար ռուփիի դրամական պարգև՝ մոտ 30 դոլար։
«Մենք ցանկանում ենք ապահովել, որ օգնությունն արդար բաշխվի ընտանիքների միջև: Եթե վազէկտոմիան օգնում է հավասարակշռել ծանրաբեռնվածությունը, պետք է հաշվի առնել այն», - ասել է Մուլյադին:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում