Ֆրանսիայում սխալմամբ ազատ են արձակել վտանգավոր հանցագործին
Աշխարհ
Ֆրանսիայում գրեթե մեկ շաբաթ է, ինչ որոնում են բանտից սխալմամբ ազատված հանցագործին։ Այս մասին հայտնում է Figaro թերթը՝ հղում անելով Բորդոյի դատախազությանը։
Առկա տեղեկությունների համաձայն՝ 25-ամյա երիտասարդը, ով 11 տարվա պատիժ էր կրում առանձնապես վտանգավոր հանցագործության համար, ազատ է արձակվել Գրադինյան կոմունայի բանտից մեկ այլ բանտարկյալի փոխարեն, որին Ֆրանսիայից Մարոկկո պետք է արտաքսեին։ Բանտի ղեկավարությունը խառնել է բանտարկյալների նմանատիպ անունները։
Իշխանությունները հետաքննում են միջադեպը։ Հանցագործը հետախուզման մեջ է մտցվել, նրա նկատմամբ կալանավորման եվրոպական օրդեր է տրվել, որը գործում է ԵՄ բոլոր երկրներում։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում