Քաղաքագետը բացատրել է՝ ինչու Մերցը չկարողացավ կանցլեր դառնալ
Աշխարհ
Քրիստոնեադեմոկրատական միություն (CDU/CSU) կուսակցության առաջնորդ Ֆրիդրիխ Մերցը կարող էր մերժվել խորհրդարանի կողմից կանցլերի պաշտոնում մի շարք պատճառներով, այդ թվում՝ Ուկրաինային «Տավրուս» հրթիռների փոխանցման և միգրանտների հարցի վերաբերյալ նրա դիրքորոշման համար։ Այս մասին Газета.Ru-ին ասել է գերմանացի քաղաքագետ, «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունից Գերմանիայի խորհրդարանի պատգամավորի նախկին օգնական Վլադիմիր Սերգիենկոն։
«Գերմանիայում նման մավանդույթ կա։ Սա այն դեպքում, երբ սկզբունքորեն պատգամավորի կարծիքը վեր է դասվում խմբակցական կամ կուսակցական կարգապահությունից։ Հստակ արտահայտվում է, որ բավարար ձայներ չեն եղել։ Այսինքն՝ կարող են լինել բազմաթիվ պատճառներ ՝արտաքին քաղաքականություն կամ ներքին քաղաքականություն»,- ընդգծել է նա։
Քաղաքագետի կարծիքով՝ չի կարելի բացառել հետագա քաղաքական սպառնալիքները, խմբակցությունից հեռացումները, կաշառքը և այլն։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում