Գերմանիան հրաժարվում է լինել ԱՄՆ-ի վասալը․ Ria Novosti
Աշխարհ
Գերմանիայի համար անիմաստ է մշտական անդամակցություն ստանալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում (ԱԽ), թեև երկիրը զգալի դեր է խաղում կազմակերպության կառույցներում և արժանի է դրան: Այս մասին Ria Novosti-ի հետ զրույցում հայտարարել է Գերմանիայի Սահմանադրության և ինքնիշխանության խորհրդի ղեկավար Ռալֆ Նիմայերը։
Գործակալության զրուցակիցը «կասկածի տակ է դրել» ՄԱԿ-ի ԱԽ-ում տեղ ստանալու անհրաժեշտությունը, քանի որ Գերմանիան, նրա կարծիքով, ինքնիշխանություն չունի և կախված է ԱՄՆ-ից:
«Մենք նախկինի պես վասալ պետություն կլինեինք, որին ամերիկացիները թելադրում են, թե ինչպես իրենց պահեն և ինչպես քվեարկեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։ Դա ուղղակի ծիծաղելի է», - ընդգծել է նա։ Նիմայերը Անվտանգության խորհրդում Գերմանիայի հնարավոր մշտական անդամակցությունը համարել Է «Վաշինգտոնի օգտին ևս մեկ ձայն»:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում