Հունգարիայում մտահոգություն են հայտնել, որ ԱՄՆ-ը կարող է դուրս գալ Ուկրաինայի բանակցություններից
Աշխարհ
Եթե ԱՄՆ-ը դուրս գա Ուկրաինայի բանակցություններից, դա վատ նորություն կլինի բոլորի համար։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Պետեր Սիյարտոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով, «շատ վատ կլինի», եթե առաջիկա մի քանի շաբաթների կամ ամիսների ընթացքում չկարողանան հույս դնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա վարչակազմի վրա, որպեսզի լուծեն այս հարցը։
«Բայց, որքան հասկանում եմ, դեռ միանշանակ չէ, որ ամբողջությամբ կհրաժարվեն սրանից»,- ասել է նախարարը։
Նա կարծիք է հայտնել, որ «եթե ինչ-որ մեկը իրական հնարավորություն ունի Ուկրաինայում խաղաղության հասնելու», դա Սպիտակ տան ղեկավարն է։
«Ամբողջ աշխարհի համար շատ վատ նորություն կլինի, եթե ԱՄՆ-ը հրաժարվի դիվանագիտական կարգավորումից»,- ասել է դիվանագետը։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում