Ֆիցոն հայտնել է՝ որն է Սլովակիայի դերը ՌԴ-ի և Արևմուտքի միջև
Աշխարհ
Սլովակիան չի լինի Արևմտյան երկրների և Ռուսաստանի միջև երկաթե վարագույրի մի մասը: Այս մասին հայտարարել Է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, փոխանցում է Lenta-ն։
«Քանի դեռ ես կլինեմ Սլովակիայի կառավարության նախագահը, Ես ամեն ինչ կանեմ, որպեսզի Սլովակիան չլինի այդ երկաթե վարագույրի մի մասը։ Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի այդ երկաթե վարագույրի մեջ ինչ-որ տեղ bաց դռներ գտնենք համագործակցության, բարեկամության և խաղաղության համար», - ասել է քաղաքական գործիչը։
Միևնույն ժամանակ, նա ուշադրություն է հրավիրել ԵՄ-i փորձերին՝ ամբողջությամբ դադարեցնել ռուսական էներգառեսուրսների ներմուծումը։ Սակայն, Ֆիցոյի կարծիքով, նման քաղաքականությունը հղի է լուրջ հետևանքներով Եվրոպայի տնտեսության համար։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում