Նախագահի աշխատակազմը ԱՄՆ դեսպանին հրավիրել է մայիսի 9-ի շքերթին․ Ուշակով
Աշխարհ
Ռուսաստանի նախագահի աշխատակազմը մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթի հրավեր է ուղարկել Ռուսաստանի Դաշնությունում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին, հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Ես հատուկ նշեցի, որ Միացյալ Նահանգներից մի քանի վետերաններ կմասնակցեն ։ Պաշտոնական մակարդակով չգիտեմ։ Ինչպես ասացի, հրավեր է ուղարկվել նաև Ամերիկայի դեսպանին։ Կտեսնենք մայիսի 9-ին, թե արդյոք նա ներկա կլինի շքերթին»,- ասաց Ուշակովը։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում