Ֆրիդրիխ Մերցը ընտրվեց Գերմանիայի կանցլեր
Աշխարհ
Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը պաշտոնապես Քրիստոնեա-դեմոկրատական միության (CDU) առաջնորդ Ֆրիդրիխ Մերցին նշանակել է Գերմանիայի նոր կանցլեր։ Այս մասին հայտնել է Tagesspiegel հրատարակությունը։
Արարողության ժամանակ Շտայնմայերը Մերցին հանձնեց Գերմանիայի կանցլերի պաշտոնում նշանակվելու վկայականը։ Այնուհետև Մերցը կմեկնի Բունդեսթագ, որտեղ տեղի կունենա երդմնակալության արարողություն, որից հետո նույն ընթացակարգը սպասում է նրա կաբինետի նախարարներին։
Նշենք, որ Բունդեսթագը կրկնակի քվեարկությամբ հաստատեց Ֆրիդրիխ Մերցի թեկնածությունը Գերմանիայի կանցլերի պաշտոնում։ Մերցի օգտին քվեարկել է 325 պատգամավոր, պահանջվող նվազագույն ձայների քանակը՝ 316: Դեմ է քվեարկել 289 խորհրդարանական: Մեկ պատգամավոր ձեռնպահ է մնացել, երեք քվե անվավեր է ճանաչվել։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում