Ռուս-իրանական պայմանագիրն ուղարկվել է ԻԻՀ խորհրդարան
Աշխարհ
Իրանի և Ռուսաստանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը վավերացման փուլում է։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
«Իրանի և Ռուսաստանի միջև ռազմավարական գործընկերության պայմանագրի շուրջ աշխատանքները ակտիվորեն շարունակվում են։ Պայմանագրի վավերացման մասին օրինագիծն ավելի վաղ ԱԳՆ-ի կողմից փոխանցվել էր նախագահի վարչակազմին։ Անցյալ շաբաթ այն ուղարկվել է նաև խորհրդարան։ Այժմ մնում է, որ խորհրդարանը վավերացնի այն, Սահմանադրության պահապանների խորհուրդը հաստատի, և պայմանագիրը կդառնա վավերացված փաստաթուղթ՝ պատրաստ իրականացման համար», – ասել է Բաղային։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում