Մերցը Բունդեսթագում երդվեց որպես Գերմանիայի նոր կանցլեր
Աշխարհ
Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) առաջնորդ Ֆրիդրիխ Մերցը Բունդեսթագում երդում տվեց որպես Գերմանիայի նոր, 10-րդ կանցլեր։ Արարողությունը հեռարձակել է Phoenix հեռուստաալիքը։
«Երդվում եմ անել իմ լավագույնը գերմանացի ժողովրդի բարօրության համար, ավելացնել նրանց հարստությունը, պաշտպանել նրանց վնասից, պահպանել և պաշտպանել Սահմանադրությունը և դաշնային օրենքները, բարեխղճորեն կատարել իմ պարտականությունները և պահպանել արդարությունը բոլորի նկատմամբ։ Աստված օգնական լինի ինձ», - ասաց Մերցը։ DPA գործակալության տվյալներով՝ նոր կանցլերը իր կառավարության առաջին նիստը կանցկացնի երեքշաբթի օրը։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում